ԱԿԱՆՋԻՆ ԱՄԵՆԱՀԱՃԵԼԻ ՁԱՅՆԵՐԸ

Изображение

Ինչ-որ ձայն վայրկանում կարող է փոխել Ձեր տրամադրությունը, որը կարող է ուղեկցել Ձեզ ողջ օրվա ընթացքում:
Այստեղ կթվարկեմ մարդու ականջին առավել հաճելի թվացող ձայները:

№ 1. Անձրևի կաթկթոց
Լավ է, որ անձրևն անմիջապես չի դադարում և մենք կարող ենք փոքր-ինչ երկար վայելել նրա կաթկթոցը:

№ 2. Ձյան խրթխրթոց
Գտնում ենք դեռևս թարմ, չտրորված փխրուն ձյուն, որը քաղաքային պայմաններում մի քիչ դժվար է, բայց երբ դա մեզ հաջողվում է, ուրեմն ապահովված է հանգստի ու ռոմանտիկայի խառնուրդը: Գերադասելի է ձյան վրա քայլել գիշերային ժամերին, քանզի խրթխրթոցն ավելի շատ լսելի կլինի: Ափսոս, որ ձյուն միայն տարվա մի եղանակին է լինում…

№ 3. Ծովի ալեբախման ձայնը
Հաջողություն է ապրել ծովափնյա քաղաքում: Այդ քաղաքի բնակիչները հաստատում են, որ տարվա ընթացքում երկար ժամանակ են անցկացնում ծովափին և’ ամռանը, և’ ձմռանը: Այս ձայնը հնչում է ընդմիշտ և եթե ժամանակը բավականացներ, հնարավոր կլիներ լսել անվերջ:

№ 4. Վառվող փայտի շաչյունը
Հնարավոր է համատեղել: Երեկոյան ծովափին կրակ վառել ու վայելել: Ճիշտ է, դա միայն ամռան հաճույք է, բայց այնպիսի ուժեղ տպավորություն է թողնում, որ բավարար է ամբողջ տարվա համար:

№ 5. Գետերի շառաչը
Անսահման է այն: Սակայն քաղաքում գետի շաչյուն որսալը դժվար է: Թերեւս այդ ձայնի բացակայությունն էլ լավ արդարացում է բնության գրկում հանգստանալու համար:

№ 6. Կատուների մռռոցը
Կատուները նուրբ ու աղվամազիկ արարածներ են: Երևի այդ պատճառով հարցումների ընթացքում կատվի մռռոցն արժանացել է բարձր տեղերի:

№ 7. Թռչունների դայլայլը
Ամենալավ զարթուցիչը, այնպես չէ?

№ 8. Գինի լցնելու ձայնը
Կարկաչով բաժակ լցվող գինին խթանում է ախորժակը, եւ ցանկություն է առաջանում ճաշակելու այս «նեկտարը»: Խմեք միայն լավ գինի — այսպես դուք կրկնակի կմեծացնեք այդ խմիչքից ստանալիք հաճույքը:

№9. Քրքիջ
Ծիծաղը երկարացնում կյանքը, դրա հետ մեկտեղ` ստեղծելով ուրախ, լավ տրամադրություն, եւ ոչ միայն նրա համար, ով ծիծաղում է, այլեւ ուրիշների:

Реклама
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «ԱԿԱՆՋԻՆ ԱՄԵՆԱՀԱՃԵԼԻ ՁԱՅՆԵՐԸ»

  1. Уведомление: 9 ամենահաճելի ձայներն ականջին | loveyou.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s