ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ — ՀՈԼԱՆԴԻԱ

Տարածքը` 41,2 կմ²

Բնակչությունը` 16,35 մլն մարդ

Մայրաքաղաքը` Ամստերդամ

Նիդերլանդներ – պետություն է Արևմտյան Եվրոպայում` Հյուսիսային ծովի ափին։ Արուբայի և Նիդերլանդյան Անթիլների (կենտրոնական Ամերիկա) հետ միասին մտնում է Նիդերլանդների Թագավորության կազմի մեջ։ Երկրի ոչ պաշտոնական անվանումն է Հոլանդիա։

Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային.  արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով։ Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Մաասի և Շելդայի գետաբերանի մոտ գտնվող կղզիների խումբը (Զեյլանդ մարզում) և Վադենյան ծովում գտնվող արևմտաֆրիզյան կղզիները։Տարածքի 2/5 մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անվանումը)։ Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով։ Ընդհանուր տարածությունը 41,2 կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,9 կմ² (մակերեսի 18%-ից ավելին կազմում են ներքին ջրերը)։

Գետերը ջրառատ են, նավարկելի և միացված են ջրանցքներով։ Ամենամեծ գետը Հռենոսն է (նիդերլանդերեն՝ Ռայն), որով երկու անգամ ավելի շատ ջուր է Նիդերլանդներ ներհոսում, քան տարեկան տեղումների ընդհանուր քանակը։ Այլ խոշոր գետեր են Մաասը և Շելդան։ Նիդերլանդներում կառուցված են մեծ թվով ջրանցքներ, որոնք, ինչպես նաև գրեթե բոլոր գետերը նավարկելի են։ Ամստերդամ, Լայդեն և Ուտրեխտ քաղաքները հայտնի են իրենց ջրանցքների համակարգով։

Քաղցրահամ լճերը, որոնց մեծ մասը գտնվում է երկրի արևմտյան մասում և Ֆրիսլանդ մարզում, ունեն հիմնականում ռեկրեացիոն նշանակություն։ Խմելու համար օգտագործվում են ստորգետնյա ջրի պաշարները:

Ռելիեֆը

Նիդերլանդներին բնորոշ է ցածրադիր հարթավայրային ռելիեֆը։ Գերակշռում են մշակվող հողատարածքները և պահպանվող բնատարածքները։ Մակերեսի միայն 2%-ն ունի 50մ-ից ավելի բարձրություն։ Նիդերլանդների ցամաքային մակերեսի զգալի մաս են կազմում պոլդերները՝  նախկին ջրային տարածություններ, որոնք ամբարտակներով փակվել ու չորացվել են` վերածվելով մշակվող բերրի հողատարածքների։

Նիդերլանդների արևելքում տարածված են բլրապատ դաշտավայրերը, կենտրոնական մասում տեղ-տեղ պահպանվել են թմբաշարեր, հարավում՝ հին գետային դարավանդները։ Նիդերլանդների հյուսիսային մասը կազմված է ավազակավային, ծովային և գետային, արևելքը՝ սառցադաշտային և ջրասառցադաշտային, Հռենոսի, Մաասի և Շելդայի դելտան՝ կուտակումային նստվածքներից, հարավ-արևելքը՝ կրաքարերից, մերգելներից, կավիճից։

Տարածքի ամենաբարձր կետն է Վալսերբերգ լեռը (321 մ), իսկ ամենացածր կետը` -6,7 մ ծովի մակարդակից (Ռոտերդամի արվարձան):

Կլիմա

Նիդերլանդները տեղակայված է Եվրոպայի Մերձատլանտյան բարեխառն իջվածքներում, ինչը պայմանավորում է իր բացառիկ կլիման: Երկրի տարածքում՝ բարձրադիր վայրերի կամ լեռների փոքր չափերի և բացակայության պատճառով, կլիմայական տարբերություններ գրեթե չկան: Նիդերլանդների կլիմայի վրա յուրօրինակ ազդեցություն են թողնում Ատլանտիկական ցիկլոնները: Եղանակը շատ շուտ փոփոխվում է, սակայն հիմնականում պահպանվում է ամպամած, խիտ ամպերով և մառախուղով պատված եղանակը: Ամբողջ տարվա ընթացքում հազվադեպ են լինում արևոտ օրեր:

Նիդերլանդերում հիմնականում ձմեռը լինում է մեղմ, օդի միջին ջերմաստիճանը հասնում է 2օC-ի: Այս ամենը տեղի է ունենում շնորհիվ գերակշռող արևմտյան ամպերի, որոնք փչում են Հյուսիսային ծովից: Երբեմն լինում է նաև բացասական ջերմաստիճան, սակայն դրան հաջորդում են տաքացումները: Ձմռանը ձյան տեղումները հազվադեպ են, և մնացած բոլոր տեղումները լինում են անձրևի տեսքով: Արևելքից եկող ցրտաշունչ քամիները կարող են իրենց հետ բերել սառնամանիքներ և Ռայնի հոսքն ի վար՝ սառցակալումներ:  Ամռան ընթացքում զով եղանակին հաջորդում են տաք օրերը:

Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև 16օC-ի: Օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվում են տեղումների ամենաշատ քանակը: Նիդերլանդների կլիման բարենպաստ է բաց գրունտներում  հացահատիկային և պտղատու բույսերի աճեցման համար՝ վաղ գարնանից մինչև ուշ աշուն:

Տնտեսություն

Նիդերլանդներն ունի զարգացած հետինդուստրիալ տնտեսություն: Երկրի տնտեսությունը 16-րդն է աշխարհում: Աշխարհում զբաղեցնելով 134-րդ տեղը տարածքի մեծությամբ (41,2 կմ2)  և 59-րդ տեղը բնակչության թվով (16,35 մլն մարդ), Հոլանդիան շարունակում է մնալ ՀՆԱ-ով 20 խոշոր երկրների շարքում (Ըստ Հոլանդիայի կենտրոնական վիճակարական բյուրոյի տվյալների 677 մլրդ. եվրո), տասնյակում` մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով (40,7 հազ. եվրո), արտահանման և ներմուծման ծավալներով (650.1 մլրդ. եվրո):

Արդյունաբերություն

Արդյունաբերության ծավալներով կա 3 մեծ ճյուղ` նավթաքիմիա-25% շրջանառություն, սննդի արդյունաբերություն` 27% և մեքենաշինություն` 12.4%:

Մյուս ճյուղերից են ինքնաթիռաշինությունը, նավաշինությունը, սև մետալուրգիան, տեքստիլ արդյունաբերու-թյունը, կահույքի և թղթի արդյունաբերու-թյունները, գարեջրի և հագուստի արտադրությունը: Հայտնի է նաև կակաչների արտահանումը (կակաչը Նիդերլանդների խորհրդանիշներից է):

Նիդերլանդների տնտեսությունը աշխարհին հայտնի է այնպիսի ֆիրմաներով, ինչպիսիք են «Royal Dutch Shell»-ը (նավթաքիմիա), «Unilever» (սննդամթերք), «Philips» (Էլեկտրոնիկա), «Hoogovens (Estel)» (մետալուրգիա), «Fokker» (ինքնաթիռաշինու-թյուն), «Rhein-Shelde Verolme» (նավաշինություն) և այլն: Առաջին երեքը մտնում են աշխարհի 30 խոշոր կորպորացիաների մեջ: Ի դեպ «Royal Dutch Shell»-ը այդ ցուցակում չորրորդն է:

Հոլանդական տնտեսության մեջ մեծ տեղ է զբաղեցնում էներգետիկան: Հոլանդիայի էներգետիկան էլեկտրաէներգիայի հետ միասին արդյունահանում է նաև նավթ և բնական գազ (ի դեպ` գազի պաշարներով 4-րդն է աշխարհում): Տարեկան արդյունահանում են 80 մլրդ. մ3 բնականգազ, որի կեսից ավելին արտահանում են այլ երկրներ:

Էլեկտրատեխնիկական ընկերությունների մասնաբաժինը կազմում է 10%, որի 6%-ը բաժին է ընկնում մետալուրգիային, մետաղամշակմանը, տրանսպորտային մեքենաշինությանը: Արդյունաբերական շրջանառության մեջ համեմատաբար փոքր մաս են կազմում ռետինի արտադրությունը, թուղթի և ստվարաթուղթի արտադրությունը, կահույքի, սարքավորումների արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը, հագուստը և կոշկեղենը: Արդյունաբերական արտադրանքի մեջ տեխնոլոգիական ոլորտների մասնաբաժինը կազմում է 12.3%:

Ազգային եկամտի մեջ ծառայությունների բաժինը կազմում է 61.6%, արդյունաբերությունը` 34.2%, գյուղատնտեսությունը` 4.2%:

Գյուղատնտեսությունը

Նիդերլանդների տնտեսությունը բնութագրվում է բարձր արդյունավետ գյուղատնտեսական արտադրությամբ: Գյուղատնտեսական հատվածն արտահանման ծավալում կազմում է 25%: ԱՄՆ-ից հետո Նիդերլանդներն աշխարհում երկրորդն է գյուղատնտեսական ապրանքների արտահանմամբ: Արտահանման շուրջ 78%-ը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին:

Ամենամեծ հատվածը գյուղատնտե-սությունում զբաղեցնում է բանջարաբուծությունն ու պտղաբուծությունը, որից հետո կաթնային տավարաբուծությունն ու թռչնաբուծությունը: Հողագործությունը համեմատաբար համեստ դեր է խաղում:

Վերջին տարիներին լուրջ ուշադրություն է դարձվում նվազեցնելու շրջակա միջավայրի վրա աճող բացասական ազդեցությունները, որոնք իրենց ազդեցությունն են ունենում գյուղատնտեսության վրա:

Կաթնային տավարաբուծությունն իրականացվում է կլոր տարին` շնորհիվ խոշոր արոտավայրերի: Կաթի արտադրությունը կազմում է տարեկան մոտ 11 մլն տոննա: Կաթնամթերքի ոլորտում գերիշխող դերը պատկանում է երեք խոշորագույն ընկերությունների, որոնց բաժին է ընկնում ոլորտի 75%-ը:

Ձկնորսությունը շարունակում է հոլանդական տնտեսության մեջ կարևորագույն տեղ զբաղեցնել: 90-ական թվականների սկզբին կային շուրջ 1100 ձկնորսական նավեր` 177 հազ. տոննա ընդհանուր բեռնատարողությամբ: Ամեն տարի արդյունահանվում է 320 հազ. տոննա ձուկ և ձկնամթերք, այդ թվում` 90 հազ. տոննա սկումբրիա և նույնքան ծովատառեխ:

Զբոսաշրջությունը

Զբոսաշրջությունը սպասարկման ոլորտի ամենախոշոր ճյուղն է: Ամեն տարի մոտ 6 մլն օտարերկրացի է իր հանգիստն անցկացնում Նիդերլանդներում և ավելի քան 6 մլն հոլանդացի իրենց արձակուրդն անցկացնում են Նիդերլանդների տարածքից դուրս: Զբոսաշրջության ոլորտում զբաղված են ավելի քան 40 հազ. ընկերություններ և 260 հազ. մարդ:

Զբոսաշրջության հաշվին ծածկվում է Նիդերլանդների սպառողական ծախսերի շուրջ 11%-ը:

 

Բնակչություն

Նիդերլանդների ազգաբնակչությունը միատեսակ է: Բնակչության մեծ մասը կազմում են հոլանդացիները (մոտ 83%), որոնք ապրում են երկրի հյուսիսային, արևելյան և կենտրոնական շրջաններում: Նիդերլանդրերի Հարավային պրովինցիաները՝ Հյուսիսային Բրաբանտը և Լիմբուրգը, բնակեցված են ֆլամանդացիներով: Նրանք լեզվով և մշակույթով շատ նման են հոլանդացիներին: Ներկայումս ֆլամանդացիները գրեթե ամբողջությամբ հոլանդացիների հետ համախմբված են մեկ միասնական ազգի մեջ, սակայն նրանք տարբերվում են ֆիզիկական և հոգևոր մշակույթներով:

Հյուսիսում՝ Ֆրիսլանդիայի պրիվինցիանե-րում, Գրոնինգենի և Արևմտաֆրիզական կղզի-ներում, ապրում է ոչ մեծ ազգ` ֆրիզները:

Նիդերլանդների բնակչությունն ունի անմիջական գերմանական և կելտական արմատներ: Նիդերլանդացիները գրավում են միջին դիրք հյուսիսային և արևմտյան տիպերի միջև, սովորաբար ունենում են բաց գույնի մազեր և կապույտ աչքեր: Հարավային և հարավ-արևմտյան շրջանների բնակչությունը կազմում են շատենները՝ շագանակագույն կամ մոխրագույն աչքերով:

Բացի հոլանդացիներից, ֆլամանդացիներից և ֆրիզներից, Նիդերլանդներում ապրում են հրեաների, գերմանացիների, ինդոնեզիացիների և ուրիշ ազգերի փոքրաքանակ խմբեր. Միայն բնակչության 9%-ն է, որ եվրոպական ծագում չունի:

Ժողովրդագրական դրությունը Նիդեռլանդներում

Նիդերլանդները՝ բնակչության քանակով, ամենամեծն է փոքր արևմտաեվրոպական երկրների մեջ, առաջին տեղում՝ Արևմտյան Եվրոպայում և երրորդը աշխարհում՝ բնակչության խտությամբ՝ 393 մարդ/կմ2, իսկ առանձին շրջաններում մինչև 850 մարդ/կմ2: 2006թ-ի վերջերին Նիդերլանդների բնակչության թվականակը հասավ 16,35 միլիոն մարդ:

Արևմտյան Եվրոպայի ընդհանուր ֆոնի վրա Նիդերլանդները առանձնանում է բնակչության բարձր կենսամակարդակով: 1930-1995թթ. երկրի բնակչությունը աճեց երեք անգամ, ինչպես օրինակ, հարևան Բելգիայում՝ 70%-ով: 60-ական թվականների կեսերին Նիդերլանդներում ապրում է ավելի քան 12 մլն. մարդ, և կանխագուշակում էին, որ նշված հարյուրամյակի վերջում բնակչության քանակը կհասնի մինչև 20 մլն. մարդ:

Նիդերլանդներում մահացության մակարդակը պահպանվել է ցածր մակարդակի վրա՝ մոտավորապես 8%, ի դեպ խիստ նվազել է երեխաների մահացության մակարդակը. դա տեղի ունեցավ, ի շնորհիվ առողջապահական և սոցիալական ձեռքբերումների:

Ծնելիության մակարդակը երկար ժամանակ եղել է բարձր, միայն ընթացիկ հարյուրամյակի ընթացում սկսեց նվազել (%)` 1900թ. — 31,6; 1930թ. — 23,1; 1939թ. — 20,6; 1950թ. — 22,7; 1965թ. — 20,8; 1979 թ. — 17,2: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ծնելիության մակարդակը սկսեց աճել:

Բնակչության տեղաբաշխման կառուցվածքը Նիդերնալդներում

Բնակչության խտության չափաքանակով Նիդերլանդները Եվրոպայում գրավում է առաջին, իսկ ամբողջ աշխարհում՝ երկրորդ տեղը: Ամենաշատ բնաչության խտությունը նկատվում է Հյուսիսային Բրաբանտի քաղաքային ագլոմերացիաներում, Թվենտում և Լիմբուրգի հարավային հատվածներում: Հոլանդիայի հյուսիսում ապրում է երկրի բնակչության միայն 12%-ը, արևմուտքում և արևելքում՝ 45%-ը. քիչ խտաբնակ են հետևյալ պրովինցիաները՝ Ֆրիսլանդիան, Դրենտեն, Զելանդիա և Ֆլեվոլանդը:

20-րդ դարի առաջին կեսին Նիդերլանդում գերակշռում էր գյուղական բնակչությունը: Հետագայում՝ զարգացվածության հետևանքով դրությունը սկսեց փոխվել: 1950թ. քաղաքային համայքներում ապրում էր ամբողջ բնակչության 60%-ը, իսկ 6 ամենախոշոր քաղաքներում ապրում էր Նիդերլանդների բնակչության կեսը:

Քաղաքային բնակչությունը աճում է ավելի արագ, քան գյուղականը, չնայած գյուղական տեղանքի աճն ավելի բարձր է: Քաղաքային բնակչությունը աճում է գյուղական համայքներից միգրացիայի շնորհիվ: Միգրացիայի ընդհանուր ֆոնի վրա, կարևոր մասշտաբներ են ունեցել բնակչության տեղափոխումը հարավ-արևմտյան շրջաններից Ռոտերդամ, և հյուսիսային շրջաններից՝ Ամստերդամ: Ամստերդամում՝ երկրի հիմնական տնտեսական և քաղաքակրթական կենտրոնում, 1996թ. հաշվարկվել է 718,1 հազ. բնակիչ, Ռոտերդամում՝ ամենամեծ ծովային նավահանգստում 592,7հազ., Հաագայում՝ 442,5 հազ., Ուտրեխտեում՝ 234,2 հազ., Էյնդհովենեում՝ 197,4 հազ.:

Նիդերլանդների բնակչության կրոնական պատկանելիությունը

1971թ. մարդահամարից հետո Նիդերլանդներում բնակչության կրոնական պատկանելիություն չի գրանցվել: 1999թ. գնահատկանով՝ կաթոլիկները կազմել են բնակչության 31%-ը, նիդեռլանդական բարեփոխված եկեղեցու հեևորդները՝ 14%, կալվինիստները՝ 7%, մահմեդականները՝ 4,4%, հինդուիսնտները՝ 0,5%, ուրիշ կրոնների հետևորդները՝ 2%, ովքեր չեն նշել կրոնական պատկանելիություն և աթեիստները՝ 39%:

2002թ. բնակչության 31%-ը կազմել են կաթոլիկները, հոլանդական բարեփոխված եկեղեցու հետևորդները՝ 13%, կալվինիստները՝ 7%, մահմեդականները՝ 5,5%, հինդուիսնտներն ու ուրիշ կրոնների հետևորդները՝ 2,5%, բնակչության 41%-ը եղել է աթեիստ կամ էլ ոչ մի կրոնական պատկանելիություն չեն ցուցաբերել:

Նիդերլանդներում 20-րդ դարի առաջին կեսին գոյություն է ունեցել մեծ հրեական համայնք, միայն թե այն ամբողջովին վերացվել է գերմանական գրոհի ժամանակ: Այսպես՝ եթե 1941թ. երկրում ապրում էր հուդաիզմի դավանող 140 հազ. ներկայացուցիչ, ապա 1971թ. մարդահամարի տվյալներով ընդամենը՝ 6 հազ. մարդ:

Լեզուները Նիդերլանդներում

Նիդերլանդների և Բելգիայի թագավորու-թյուններում պետական լեզուն համարվում է նիդերլանդերենը: Եվրոպայում ավելի քան 22մլն. մարդ խոսում է այդ լեզվով:

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում մոտավորապես 60 հազ. մարդ խոսում է նիդերլանդական բարբառով: Նիդերլանդերենը հաճախ օգտագործվում է Նիդերլանդական Անթիլիական կղզիների և նախկին Նիդերլանդների գաղութ՝ Սուրինամի կառավարման մարմիններում ու կրթական օջախներում: Նիդերնալդներենը հիմնված է աֆրիկական լեզվի վրա, որով խոսում են Հարավային Աֆրիկայում:

Աշխարհի մոտ 250 համալսարաններում ուսուցումը նիդերլանդերենով է: Բելգիայի, հյուսիսային Ֆրանսիայի ֆրանսախոս պրովինցիաներում շատ դպրոցականներ՝ որպես իրենց երկրորդ լեզու ընտրում են նիդեռլանդերենը: 1980թ. Նիդերլանդների և Ֆլանդրիայի ակտիվիստները կազմակերպեցին «Նիդերլանդական լեզվական խորհուրդ», որը զբաղվում է նիդերլանդերենի տարածմամբ և որոշում է գրելու ու կարդալու կանոնները:

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Ընդհանուր

http://ru.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%B8%D0%B4%D0%B5%D1%80%D0%BB%D0%B0%D0%BD%D0%B4%D1%8B

http://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%AB%D5%A4%D5%A5%D6%80%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80

Տնտեսություն -Արդյունաբերություն

http://netherlander.org/ekonomika-niderlandov/promyshlennost-niderlandov.html

http://www.paneuro.ru/main/niderlandy/economic/

http://www.terravision.ru/country/view/69

http://ru.wikipedia.org/wiki/%D0%AD%D0%BA%D0%BE%D0%BD%D0%BE%D0%BC%D0%B8%D0%BA%D0%B0_%D0%9D%D0%B8%D0%B4%D0%B5%D1%80%D0%BB%D0%B0%D0%BD%D0%B4%D0%BE%D0%B2

Բնակչություն

http://netherlander.org/blogcategory/naselenie-niderlandov/

http://www.evropa.org.ua/country/holland/1_8.htm

Աշխ. Դիրք

http://archive.travel.ru/netherlands/geo/

http://www.terravision.ru/country/view/72

http://sandaliatravel.ru/index.php?option=com_content&view=article&id=227:holland&catid=23:countries&Itemid=237

http://www.beneluxclub.com/holland/position/

http://globeearth.ru/3093_niderlandy-geograficheskoe-polozhenie-i-priroda.html

Կլիմա

http://www.svali.ru/climat/67/index.htm

http://hogen-mogen.ru/country/climate.htm

Գյուղատնտեսություն

http://netherlander.org/ekonomika-niderlandov/selskoe-hozyaistvo-niderlandov.html

http://www.e-turizm.ru/info/67.html

http://www.netherlands.russian-club.net/spravka_economic.html

Ռելիեֆ

http://www.golandia.info/relef-niderlandov.html

http://netherlander.org/geografiya-niderlandov/relef-niderlandov.html

Реклама
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s