ՀՀ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Խոսրովի արգելոց

Խոսրովի արգելոց

Բնական էկոհամակարգերի հավասարակշռությանը նպաստող պայմաններից են բնական միջավայրում բուսական և կենդանական կեսակների պահպանությունը և դրանց վերարտադրության հնարավորությունների առկայությունը:
Կենսաբազմազանության ռեսուրսների օգտագործումը հատկապես վերջին հարյուրամյակում ընթացել է առանց հաշվի առնելու  տեսակների վերատադրությանհնարավորությունները: Այդ իսկ պատճառով աստիճանաբար տեղի է ունեցել թվաքանակի կրճատում` մի շարք տեսակներ հայտնվել են անհետացման եզրին, իսկ որոշներն էլ արդեն ոչնչացել են:

Կենսաբազմազանության պահպանության ամենաարդյունավետ տարբերակը համարվում է բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ստեղծումը:

Բնության հատուկ պահպանվող տարածքները ապահովում են եզակի էկոհամակարգերի , հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում:

Բնության հատուկ պահպանվող տարածքները դասակարգվում են`

  1. Խիստ պահպանության ռեժիմով բնական արգելոց (անխաթար էկոհամակարգ), օգտագործվում է գիտական նպատակներով: Այս կարգավիճակին համապատասխանում են ՀՀ արգելոցները:
  2. Խիստ պահպանության ռեժիմով տարածք (բնության տեղամաս), օգտագործվում է հիմնականում վայրի բնության պահպանության նպատակով:
  3. Ազգային պարկ – Էկոհամակարգերի պահպանություն, տուրիզմ: Այս կարգավիճակին համապատասխանում են ՀՀ ազգային պարկերը:
  4. Բնության հուշարձան – բնության տեսարժան համալիրների պահպանություն: Այս կարգավիճակին համապատասխանում են ՀՀ բնության հուշարձանները:
  5. Արգելավայր – Տեսակների և դրանց ապրելավայրերի պահպանութուն` ակտիվ կառավարման միջոցով: Այս կարգավիճակին համապատասխանում են ՀՀ արգելավայրերը:
  6. Ցամաքային և ջրային լադշաֆտների պահպանություն, ռեկրեացիա:
  7. Կառավարվող ռեսուրսներով պահպանվող տարածքներ – ռեսուրսների խնայողական օգտագործում:

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը ձևավորվել է 1958-ին: Ներկայումս ՀՀ-ում գործում են 33 ԲՀՊՏ-ներ`3 պետական արգելոց, 26 պետական արգելավայր, 4 ազգային պարկ և բնության 230 հուշարձան:

Պետական արգելոցներ

Պետական արգելոցները գիտական, կրթական, պատմամշակույթային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային և/կամ հանրապետական նշանակություն ունեցող տարածքներ են, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության:

Արգելոցներում անժամկետ պահպանության տակ են վերցված բնության բոլոր բաղադրիչները միասին: Դրանք ենթակա չեն տնտեսական օգտագործման, խստիվ արգելվում են որսը, հատումերը, խոտհունձը, անասունների արածեցումը, բույսերի ներմուծումը, կլիմայավարժեցումը և այլն: Մարդկային գործունեությունը սահմանափակվում է միայն գիտական հետազոտություններով և ճանաչողական զբոսաշրջությամբ:

ՀՀ պետական արգելոցներն են`Խոսրովի, Էրեբունու, Շիկահողի արգելանոցներ:

 Խոսրովի արգելոցը  կազմավորվել է 1958 թ. Հարավային Հայաստանի բնական համալիրների պահպանման համար: Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի հարավային լեռնաճյուղի Գառնիի ևՎեդի գետերի ավազանում: Մակերեսը 29126 հա է, որից անտառայինը՝ 9446 հա: Ռելիեֆը լեռնային է (բարձրությունը ծովի մակերևույթից 1600-3400 մ է) կտրտված է բազմաթիվ կիրճերով: Արգելոցի սահմաններում հանդիպում է բույսերի 1849 տեսակ (Հայաստանի բուսականության  տեսակային կազմի 60%-ը, որոնցից 146-ը գրանցված են «Կարմիր գրքում»: Կան հազվագյուտ  և էնդեմիկ տեսակներ (24), օրինակ՝ հայկական ալոճենին, Վավիլովյան աշորան (տարեկան) և այլն:  Արգելոցում հանդիպող ողնաշարավոր կենդանիների 283 տեսակից (որը հայաստանի կենդանական տեսակային կազմի 46%-ն է) 50-ը գրանգված են «կարմիր գրքում»: Թռչնաֆաունան մոտ 130 տեսակ է. դրանց թվում են՝ քարակագավը, սև անգղը, գառնանգղը, կարմրաթև մագլցողը և այլն: Կաթնասուններից կա 55 տեսակ, սողուններից` 30, երկկենցաղների 4 և ձկների 9 տեսակ:

Խոսրովի արգելոցի տարացքում կան հայկական ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ, պատմական կառույցների փլատակներ:

Շիկահողի արգելոցը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Խուստուփ լեռան հարավ-արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս արևելյան լանջերին`Ծավ և Շիկահող  գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում:

Հիմնվել է 1958 թվականին: Տարածքը կազմում է մոտ 10 330 հա: Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով: Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի:  Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները: Բուսական աշխարհը ներկայացված է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներով, որոնցից 70-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով: Բազմաթիվ են էնդեմիկ տեսակները, որոնցից շատերը կոչվում են Զանգեզուր տեղանունով` Զանգեզուրի տանձենի, Զանգեզուրի զանգակածաղիկ, Զանգեզուրի շնկոտեմ և այլն:  Տարածքի մոտ 94%-ն անտառապատ է:

Անտառառաջացնող ծառատեսակներն աճում են արգելոցի ավելի բարձր լանջային տեղամասերում: Այստեղ տարածված են արևելյան և սովորական բոխին, վրացական և խոշորառէջ կաղնիները, հատապտղային կենին, արևելյան հաճարենին, արևելյան սոսին (Կովկասում միակ սոսու պուրակը): Արևելյան սոսին բնականորեն աճում է Հայաստանի հարավային խոնավ շրջաններում: Ծառատեսակի պահպանման  համար ստեղծվել է «Սոսու պուրակ» արգելավայրը Սյունիքի  մարզում:

Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ` տանձենի, արևելյան խնձորենի, կենի, հունական վայրի ընկուզենի, լորենի, հացենի, թխկի, թեղի, սալորենի:  Ծառաթփային տեսակներից հանդիպում են բթատերև ինկենին, շագանակենին, կովկասյան խուրման, սովորական նռնենին, թզենին, զկեռենին: Կան 18 տեսակի հազվագյուտ մամուռներ:  Հատկապես հայտնի է բարակ Ֆաբրոնիան: Արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը:

Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից` գորշ արջը, գորշուկը, վարազը, այծյամը, գայլը, աղվեսը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը, հովազը: Կենդանիներից շատերը նույնպես գրանցված են  ՀՀ Կարմի գրքում:

Համաձայն WWF կազմակերպության Անդրկովկասի տարածքում բնակվում են 20 կովկասյան  ընձառյուծ, որոնցից 5–8 –ը՝ Հայաստանի հարավում:

Էրեբունի արգելոցը հիմնադրվել է 1981թ.: Նպատակն է ` լեռնային քսերոֆիտ,էնդեմ և եզակի բնական համալիրների պահպանությունը: Տարածքով Հայաստանում ամենափոքր է: Մակերեսը 89 հա: Գտնվում է Երևանից 8-10կմ հեռավորության վրա` Մուշաբույր և Գեղադիր գյուղերի միջև:

 

Բուսական համակեցությունները հիմնականում կազմված է միամյա հացազգիներից ` աշորա վավիլովի, այծակն գլանաձև, անքիստ բթաթեփուկ և այլն: Կա հացազգիների 100 տեսակ, 293 տեսակ անոթավոր բույսեր, 9 տեսակ սողուններ, 50 տեսակ թռչուններ, 13 տեսակ կաթնասուններ:

 

Պետական արգելավայրեր

Պետական արգելավայրերը գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող տարածքներ են, որտեղ ապահովվում են էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների և բնական վերարտադրությունը:

Արգելավայրերի տարածքում արգելվում է ամեն մի գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերը կամ սպառնում է հատուկ գիտական և մշակույթային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
Այստեղ սսահմանափակվոււմ կամ արգելվում է ցանկաացած գործունեություն որը, հակասում է արգելավայրի  սահմանափակումներին:

Ի տարբերություն պետական արգելոցների, որտեղ խիստ ռեժիմով պահպանության են վերցվում  ամբողջ էկոհամակարգեր և արգելվում է ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն՝  արգելավայրերում կարող են պահպանվել  էկոհամակարգի առանձին տեսակներ կամ նույնիսկ մեկ էկոհամակարգ:

Այստեղ թույլ է տրվում նաև տնտեսական գործունեություն, եթե այն չի վնասում պահպանման ենթակա տեսակները:

Պետական արգելավայրերն ունեն կանոնադրություն, ըստ որի էլ կազմակերպվում է արգելավայրի կենսագործունեությունը:

«Սոսու պուրակ» արգելավայր

Պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսու ամենախոշոր պուրակը:

Այն ստեղծվել է 1958 թ-ին և այժմ զբաղեցնում է 64.2 հա տարածք: Մինչև 2004 թ. այն գտնվում էր Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ, իսկ հետո բնապահպանական գործունեությունը խստացնելու նպատակով հանձնվել էր «Շիկահող» արգելոցին: Արգելավայրը գտնվում է «Շիկահող» արգելոցին կից Ծավ գետի հովտում` Ներքին Հանդ գյուղի մոտ` ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա: Մարդու գործունեության ազդեցությունը մեղմացնելու համար արգելավայրը շրջապատված է մոտ 100 մ լայնություն ունեցող բուֆերային գոտով, որտեղ ընկած են Ներքին Հանդ գյուղի և Կապանի անտառտնտեսության հողերը:

Սուսու պուրակը ունի ձգված տեսք` Ծավ գետի երկայնքով 50-200 մ լայնությամբ և 10 կմ երկարությամբ: Պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել ծառեր, որոնք հասնում են 30-35 մ բարձրությանը և պահպանվել են մինչ այժմ: Կան նաև շատ հին, մեջը դատարկ ծառեր: Բացի սոսուց, այստեղ աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և այլն: Էնդեմիկներից ու հազվագյուտ տեսակներից պետք է նշել Վորոնովի գնարբուկը և Կոմարովի գնարբուկը, ինչպես նաև զանգեզուրյան տանձենին:

Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները` 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ: Հազվագյուտ տեսակներից հանդիպում են շերտավոր մերկաչքը, և անդրկովկասյան սահնօձը: Ծավ գետի և դրա վտակների ջրերում բնակվում են կարմրախայտը, Քուռի բեղլուն և այլ տեսակներ:

«Կովկասյան մրտավարդի» արգելավայր

Հայաստանում կովկասյան մրտավարդի ամենամեծ զանգվածն է: Այստեղ մրտավարդի կրճատման հիմնական պատճառը էկոլոգիական պայմանների, հատկապես կլիմայի փոփոխությունն է`մասնավորապես խոնավության նվազումը:

«Որդան կարմիր» արգելավայր

Աղուտ հողերում պահպանվում է որդան կարմիր էնդեմ միջատը, որի թվաքանակի կրջատմանը նպաստել է Արարատյան դաշտի աղուտների ազազերծման գործընթացը:

«Ախնաբադի կենու պուրակ» արգելավայր

Այստեղ պահպանվող հատապտուղային կենու ոչնչացման պատճառ կարող են հանդիսանալ կենու գեղեցիկ ճյուղերի օգտագործումը թանկարժեք ծաղկեփնջերի համար, ինչպես նաև կենուն ուղեկցող ծառատեսակների հատման ու ստվերախիտ անտառների նվազումը:

«Արջատխլենու» արգելավայր

Արգելավայր Տավուշի մարզում, Իջևանի լեռների արևելյան լանջերին, Աղստև գետի ձախափնյակում, Իջևան քաղաքից արևմուտք: Հիմնադրվել է 1958 թ., տարածքը` 40 հա:

Արջատխլենին բազմանում է բնական վերաճով`սերմերից: Այստեղ արջատխլենու առանձնյակները շատ են: Սակայն, արջատխլենու գեղեցիկ ամուր բնափայտը գործածվում է որպես շինանյութ նեղ կենցաղային պայմանների համար, որն էլ պատճառը է հանդիսանում թվաքանակի կրջատման:

 

«Զանգեզուր» արգելավայր

«Զանգեզուր» արգելավայրը ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 15-ին և հանդիսանում է նոր պահպանվող տարածքներից մեկը: Չնայած այն տեղադրված է հարավային Հայաստանի հակառակ պետական սահմանի վրա, այն գտնվում է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ:

Արգելավայրի տարածքը կազմում է 17368.77 հա, զբաղեցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի և Գեղի գետավազաններն ու Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերը և սահմանակցում է Քաջարան քաղաքի լեռնագործական շրջանին և Մեղրու լեռնաշղթային` արևելքում ու Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության «Օրդուբադ» ազգային պարկին` հարավ-արևմուտքում:

Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաբազուկների հարավային լեռնալանջերի բարձր լեռնային, ջրային և ցամաքային էկոհամակարգերի յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև արգելավայրի տարածքում առկա պատմամշակութային ժառանգության պահպանությունն է:

Հայաստանի Հանրապետության պետական արգելավայրերն  են`                                                             

  1. Ախնաբադի կենու պուրակ
  2. Արագածի ալպիական արգելավայր
  3. Արզականի և Մեղրաձորի արգելավայր
  4. Արջատխլենու արգելավայր
  5. Բանքսի սոճու պուրակ
  6. Բողաքարի արգելավայր
  7. Գանձաքարի արգելավայր
  8. Գետիկի արգելավայր
  9. Գիհու նոսրանտառային արգելավայր
  10. Գյուլագարակի արգելավայր
  11. Գոռավանի ավազուտներ արգելավայր
  12. Գորիսի արգելավայր
  13. Գիլանի արգելավայր
  14. Եղեգնաձորի արգելավայր
  15. Զանգեզուրի արգելավայր
  16. Իջևանի արգելավայր
  17. Խոր վիրապ արգելավայր
  18. Հանքավանի ջրաբանական արգելավայր
  19. Հերհերի նոսրանտառային արգելավայր
  20. Մարգահովիտի արգելավայր
  21. Մրտավարդենու արգելավայր
  22. Որդան կարմիր արգելավայր
  23. Ջերմուկի անտառային արգելավայր
  24. Ջերմուկի ջրաբանական արգելավայր
  25. Սոսու պուրակ
  26. Սև լճի արգելավայր

 

Ազգային պարկեր

Ազգային պարկերը (ներառյալ ջրատարածքները), բնապահպանական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիոն արժեք ներկայացնող միջազգային կամ հանրապետական նշանակություն ունեցող տարածքներ են, որոնք բնական լանդշաֆտների և մշակութային արժեքների զուգորդման շնորհիվ կարող են պգտագործվել գիտական, կրթական, ռեկրեացիոն, մշակութային և տնտեսական նպատակներով, որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ:

Պարկի տարածքը բաժանված է արգելոցային, հանգստի և տնտեսական գոտիների: Կարող են ընդգրկվել նաև արգելավայրեր:

«Սևան» ազգային պարկ

«Սևան» ազգային պարկը պահպանվող տարածք է Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա:

Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին: Տարածքը կազմում է 147.456 հազ. հա, առանց Սևանա լճի հայելու 22.697 հա: ազգային պարկը ունի պահպանման գոտի`Սևանա լճի ողջ ավազանը, որի սահմանն անցնում է լիճը եզերող լեռնաշղթաների ջրբաժանով:

Պարկի արելոցային գոտում կա 6 արգելոցային տեղամաս`Արտանիշի, Լիճքի, Նորատուսի, Գիլլիի, Կարճաղբյուրի, Նորաշենի և 10 արգելավայր:

Արգելոցներ

Նորաշենի արգելոց

«Նորաշենի» արգելոցը գտնվում է ազգային պարկի հյուսիս-արևմտյան հատվածում և զբաղեցնում է 839 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 341 հա, իսկ ջրայինը` 498 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 12.7 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.9 կմ երկարությամբ և 3.0 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել թռչունների (մասնավորապես հայկական որորի, քանի որ այստեղ բնադրող միակ էնդեմիկ թռչունն է) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը:

Լիճք-Արգիչի արգելոց

«Լիճք-Արգիչի» արգելոցը գտնվում է ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում` ԾակքարԼիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում և զբաղեցնում է 1175 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 482 հա, իսկ ջրայինը` 693 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 13.3 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.8 կմ երկարությամբ և 3.7 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Լիճքի հանքային աղբյուրների, Արգիչի և Լիճք գետերի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների ջրաճահճային և ջրային բուսականության, թռչունների բնադրավայրի պահպանությունը, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների` Սևանի իշխանի, Սևանի կողակ և Սևանի բեղլուի ձվադրումն ու զարգացումը:

Գիլլի արգելոց

«Գիլլի» արգելոցը գտնվում է ազգային պարկի հարավ-արևելյան հատվածում` Գիլլի ջրանցքիՄասրիկ և Գեղամասարգետերի գետաբերանային հատվածներում և զբաղեցնում է 1810 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 1325 հա, իսկ ջրայինը` 485 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 23.3 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 10.4 կմ երկարությամբ և 1.8 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանային հատվածների պահպանությունը` արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների ձվադրման և զարգացման համար, ինչպես նաև հարակից ճահճուտների պահպանությունը, որպես թռչունների բնադրավայր:

Արտանիշի արգելոց

«Արտանիշի» արգելոցը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում` ընդգրկում է Արտանիշ թերակղզին (բացառությամբ ձախակողմյան հատվածի` Շորժա համայնքային հողերը) և Արտանիշի լճախորշի թերակղզուն հարող մասը: Տարածքը զբաղեցնում է 3640 հա մակերես, որից 2142 հա ցամաքային տարածք, իսկ 1498 հա` ջրային: Սահմանի ընդհանուր երկարությունը 25.9 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 11.7 կմ երկարությամբ և 7.8 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Արտանիշ թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի բազմազան ռելիկտային բուսականության, գիհու նոսրանտառների և տափաստանների, ինչպես նաև որպես հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանությունը:

 

Արգելավայրեր

Գավառագետի արգելավայր

«Գավառագետի» արգելավայրը գտնվում է ազգային պարկի Նորատուս թերակղզու ափամերձ և Գավառագետի գետաբերանային հատվածում, զբաղեցնում է 845 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 552 հա, իսկ ջրայինը` 293 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 26.4 կմ է: Արգելավայրի տարածքը ձգվում է մոտ 7.5 կմ երկարությամբ և 0.5-3.5 կմ լայնությամբ: Արգելավայրի նպատակն է ապահովել Գավառագետի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների պահպանությունը և Նորատուս թերակղզու ափամերձ հատվածի թռչունների բնադրավայրերը, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների ձվադրումն ու զարգացումը:

Գիհի-կաղնուտային ռելիկտային արգելավայրը

«Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայրը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում և տարածվում է Դարանակգյուղից մինչև Ջիլ գյուղ` մոտ 18 կմ երկարությամբ և 1.5-3.8 կմ լայնությամբ: Արգելավայրը զբաղեցնում է 1807 հա մակերես: Տարածքը կտրտված է, հանդես են գալիս տարբեր չափերի 5 հատվածներ, որոնց սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 55.0 կմ: Արգելավայրի նպատակն է ապահովել Սևանա լեռնաշղթայի հարավ- արևմտյան լանջերի վրա տարածվող գիհու և կաղնու ռելիկտային բնական նոսր անտառների պահպանությունը:

«Սևան» ազգային պարկի և պահպանման գոտու բուսաշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի շուրջ 1145 տեսակ, այդ թվում Հայաստանի 3, Սևանա լճի 5 էնդեմ և ՀԿԳ-ում գրանցված 17 տեսակ:

Ազգային պարկում կա ողնաշարավոր կենդանիների 336, ներառյալ ՀԿԳ-ում գրանցված 49 տեսակ: Սևանի ավազանում հանդիպում են ձկան` 9, երկկենցաղների` 3, սողունների` 17, թռչունների` 267 և կաթնասունների` 34 տեսակներ:

«Դիլիջան» ազգային պարկ

Կազմավորվել է 1958թ. որպես արգելոց, իսկ 2002 թ. վերակազմավորվել է ազգային պարկի Փոքր Կովկասի հյուսիսային լանջերի լեռնային անտառների պահպանման համար: Գտնվում է Փամբակի, Հալաբի, Մուրղուզի, Իջևանի, Արեգունու լեռնաշղթաների վրա, մակերեսը  33  765 հա է, որից անտառածածկ է  28 000 հա:

Պաշտպանության տակ են առնված հաճարենու և կաղնու մեզոֆիլ անտառները, կենու պուրակը, անտառային հազվագյուտ ֆաունան, ինչպես նաև մի շարք պատմամշակութային ու բնության հուշարձանները:

Ազգային պարկում կա 900 տեսակ անոթավոր բույսեր, որոնցից 27-ը Հայաստանի և 4-ը նախկին ԽՍՀՄ-ի կարմիր գրքերում:

Հանդիպում է ռելիկտային և էնդեմ 5 տեսակներ: Կա ավելի քան 220 տեսակ ողնաշարավորներ, որոնցից 23-ը գրանցված են ՀԿԳ-ում:

«Արփի լիճ» ազգային պարկ

Ստեղծվել է 2009թ.: Գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին:

Նպատակն է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանումը:

Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամած «գաղութը» աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակատեղին Հայաստանում:

Այստեղ կան մոտ 670 տեսակ բույսեր, որոնցից մոտ 25ը գրանցված են ՀԿԳ-ում,իսկ 22-ը էնդեմ են: Կա կանթնասունների ընդամենը 30 տեսակ: Տարածքում հայտնաբերվել են մոտ 200 տեսակ թռչուններ, որոնցից 40-ը ներգրավված են ՀԿԳ-ում:

 

«Արևիկ» ազգային պարկ

Ստեղծվել է 2009թ.: Գտնվում է Սյունիքի մարզում`Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հվ. լանջին, ինչպես նաև Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանում:

«Արևիկ» ազգային պարկի նպատակն է բնական էկոհամակարգերի, դրանց կենսաբանական, լանդշաֆտային բազմազանության, բնական պաշարների, բնության եզակի հուշարձանների, էնդեմ և հազվագյուտ կենդանիների միջսահմանային բնակավայրերի պահպանությունը, բնականոն զարգացումը և վերարտադրությունը:

Այն ունի հարուստ կենսաբազմազանություն և բնակատեղի է հազվագյութ ու անհետացող այնպիսի կենդանական տեսակների համար, ինչպիսիք են առաջավոր ասիական ընձառյուծը, բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, միջերկրածովային կրիան, հայկական իժը, կովկասյան ջրասամույրը, կասպիական հնդկահավը, կովկասյան մահրեհավը և այլն:

Բնության հուշարձաններ

Բնության հուշարձանները բացառիկ կամ տիպիկ, գիտական և պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող օբյեկտներն են:

ՀՀ կառավարության որոշմամբ 2008թ. Հաստատվել է ՀՀ տարածքում գտնվող 230 բնության հուշարձանների ցանկ:

ՀՀ բնության կենսաբանական /կենդանի/  հուշարձաններից են «Վարդան Մամիկոնյանի կաղնին», «Տանձուտը» , «Սֆագնումային մամուռները» և այլն:

Անդենդան հուշարձաններից են բազալտե սյունաձև և ճառագայթաձև մերկացումները(Ազատի, Արփայի, Հրազդանի կիրճեր), հրաբխային կոները(Գեղամա, Վարդենիսի լեռնաշղթաներ), ռելիեֆի հողահարման եզակի ձևերը`բնական ժայռաբուրգերը(Գորիս, Խնձորեսկ), ինչպես նաև բազմաթիվ բարձրալեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ(Շաքեի, Թռչկանի, Զերմուկի ջրվեժներ), սահանքներ և այլն:

Օգտ. Գրականություն`

Հայաստանի կենսաբազմազանությունը և բնության հատուկ պահպանվող տարածքները: Հեղ.`Գալստյան Մ.Հ., Մկրտչյան Ա.Լ., Թամոյան Ս.Ջ…. Երևան — 2009

http://www.shikahogh.am/

http://syunik.gov.am/nature/

https://sites.google.com/site/wikilsnatureofarmenia/hayastani-bnutyan-hatuk-pahpanvog-taracknere-1

http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D6%87%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%BA%D5%A1%D6%80%D5%AF

Запись опубликована в рубрике Ուսումնասիրություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий