ՄՈԲԻԼԻԶՄԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ — Ա. ՎԵԳԵՆԵՐ

Անցյալ տարի լրացավ այն իրադարձության 100 տարին, երբ 1912 թ. հունվարի 6-ին գերմանացի աստղագետ և օդերևութաբան Ալֆրեդ Վեգեները գերմանական երկրաբանական կազմակերպության նիստի ժամանակ կարդաց մի զեկույց, որը կոչվում էր «Երկրակեղևի խոշոր ձևերի (մայրցամաքների և օվկիանոսների) կազմավորումը գեոֆիզիկական տվյալների հիման վրա»: Այդ օրը նա ծաղրի ենթարկվեց, բայց նրա իրավացիությունը բացահայտվում էր ամբողջ XX դարի ընթացքում:

Նշված աշխատանքի IX գլխում առաջադրված և ապացուցված է մի հիպոթեզ, որի համաձայն կենդանի օրգանիզմների անհետացումը  երկրաբանական դարաշրջանի սահմաններում առաջացել է բնության գլոբալ աղետներից, որոնք ունեին տիեզերական պատճառներ: Տեղի է ունեցել երկրի` իր նախադեպը չունեցող աստերոիդային ռմբակոծում, որի արդյունքում վերացել է գրեթե ամեն կենդանի, իսկ երկրի «դեմքն» անճանաչելիորեն փոփոխվել է:Երկրաբանության պատմության մեջ դեռ XIX դարում ընդունված էր համարել, որ մայրցամաքներն ու օվկիանոսները միշտ գտնվել են նույն տեղում, ուր և այսօր են: Նույնիսկ հիմա երկրաբանության մեջ նման տեսակետի կողմնակիցներ կան, սակայն գիտնականների հիմնական մասը մայրցամաքների շարժման գաղափարի կողմնակիցներ են` մոբիլիստներ (անգլ. mobile):

Մոբլիլիզմի հայրը, ինչպես նաև` ժամանակակից երկրաձևաբանության հիմնադիրը Ալֆրեդ Լոթար Վեգեներն է (1880-1930թթ.): Այն հեղափոխությունը, որը նա կատարել է իր հիմնական աշխատությամբ` «մայրցամաքների և օվկիանոսների ծագումը», կարելի է համեմատել Կոպեռնիկոսի աստղագիտական հեղափոխության հետ:

 Եթե ուշադիր նայենք գլոբուսին, կամ աշխարհի ցանկացած քարտեզի, կարելի է նկատել շատ ափամերձ գծերի առանձնահատկություն: Եթե Հվ. Ամերիկան և Աֆրիկան «միացնենք», բավականին հստակ «կմիանան»` ինչպես խճանկար:  Գլոբուսի այդ առանձնահատկության վրա մտավորականները վաղուց էին ուշադրություն դարձրել: Դա դժվար թե պատահականություն լիներ: Հետաքրքիր է, որ երբ Վեգեները սկսեց իր աշխատանքը, նա տեղյակ չէր իր նախորդների մասին: Բայց ի տարբերություն նրանց` Վեգեները կարողացավ իր դրույթները ապացուցել, ինչով հեղափոխություն կատարեց երկրաբանության մեջ:

Նրա դրույթները 6-ն են.

  1. 1.    Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող մայրցամաքների ափագծերի ոչ պատահական համընկնման դրույթը: Վաղ անցյալում այդ մայրցամաքները իրենցից ներկայացրել են ամբողջական զանգված:
  2. Երկրակեղևի կառուցվածքի մասին դրույթ: Ըստ Վեգեների` երկրակեղևը կազմված է կեղևների երկու տարբեր ձևերից` մայրցամաքային և օվկիանոսային: Այս դրույթը լիովին հաստատվեց XX  դարի 50-60 թթ., երբ Համաշխարհային Օվկիանոսի հատակից վերցվեցին նմուշներ և հետազոտվեցին:
  3. Մայրցամաքների շարժման մեխանիզմի մասին դրույթը Վեգեները հիմնել է կեղևի տեսակների տարբերության հիման վրա: Նա ենթադրեց, որ ավելի նոսր կազմվածք ունեցող մայրցամաքները դանդաղ սահում են օվկիանոսների բազալտե հատակով, որն ավելի խիտ կազմություն ունի, այնպես, ինչպես սառցաբեկորներն են լողում օվկիանոսում:
  4. Մայրցամաքների սահելու արագության դրույթում նա սխալվել է միայն մանրուքներում: Այն ժամանակվա գիտական տվյալները Վեգեներին հնարավորություն էին տալիս ենթադրել, որ մեկ տարում կղզիները կարող են սահել մի քանի տասնյակ մետր, իսկ մայրցամաքները` մի քանի տասնյակ սանտիմետր:
  5. Դրույթ Պանգեյի մասին: Վեգեները հայտնել է, որ կար ժամանակ, երբ մայրցամաքները իրենցից ներկայացրել են միասնական հսկայական գերմայրցամաք, որը բոլոր կողմերից շրջապատված է եղել Պանտալասի օվկիանոսով: Վերջինս ժամանակակից Խաղաղ օվկիանոսի «նախահայրն» էր: Վեգեները բերում է երկրաբանական կազմնավորումների բազմակի օրինակներ, որոնք սկսվում են Ատլանտիկայի մի կողմից և վերջանում` մյուս կողմում: Ըստ նրա` Ատլանտյան օվկիանոսը կարելի է դիտել իբրև մի հսկայական ճեղքվածք:
  6. Մայրցամաքների շարժող ուժերի մասին դրույթներ: Վեգեները չկարողացավ ցույց տալ այն ուժերը, որոնք «դրդեցին» մայրցամաքների անջատման և սահքի: Նա հայտնեց, որ գոյություն ունի բևեռախույզ ուժ, որն առաջանում է երկրի պտույտի հետևանքով և ստիպում մայրցամաքներին շարժվել բևեռից դեպի հասարակած: Սակայն այս անհավանական տեսությունը կարելի է համարել Վեգեների առաջ քաշած վարկածի «Աքիլեսյան գարշապարը»:

1928թ. ԱՄՆ-ում կայացավ միջազգային գիտաժողով, որտեղ քննարկվում էր Վեգեների տեսությունը: Այստեղ Վեգեների դրույթները ջախջախվեցին: Այն մոռացվեց, դադարեցին տպագրել դասագրքերում, նույնիսկ` որպես հիպոթեզ:

1960-ականների սկզբում հետազոտվեց Համաշխարհային Օվկիանոսի հատակը: Ցանկացած ենթադրություն, որ մայրցամաքների անջատումը երկրագնդի ներքին ուժերի պատճառով է կատարվել, սխալ է: Այն ուժը, որը ազդել է երկրի վրա, կարող էր լինել միայն տիեզերքից: Դա հաստատվել է 2010թ. 41-րդ գիտաժողովի ժամանակ: Այնտեղ վերջնական հերքվեց դարվինիզմի դրույթները, ըստ որի դինոզավրերը վերացել են բնական ընտրության հետևանքով: Նախորդ երկրաբանական դարաշրջանը (մեզոզոյան) անջատվել է ներկա երկրաբանական դարաշրջանից (կայնոզոյան) գլոբալ բնական աղետով` ասուպային ռմբակոծությամբ, որը մասսայական աղետի պատճառ է դարձել: Այդ ժամանակ կործանվել է ծովային տեսակների 96%-ը, երկնային ողնաշարավորների 70%-ը, միջատների 83%-ը: Ընդունված է համարել, որ այդ ժամանակ անհետացել է երկրի կենդանի էակների 95%-ը:

Մոտ 200 մլն. տարի առաջ Պանգեյը բաժանվեց 2 նոր մայրցամաքների` Գոնդվանայի և Լավրազիայի, որոնց միջև առաջացավ Թետիս օվկիանոսը: Թետիսը գտնվում էր ժամանակակից Միջերկրական, Սև, Կասպից ծովերի, Պարսից ծոցի և հարակից այլ տարածքների տեղում: Հետագայում արդեն սկսվեցին մասնատվել Գոնդվանան և Լավրազիան: mobilizmԳոնդվանայից անջատվեց ցամաքի մի խոշոր հատված, որը սկսեց շարժվել դեպի հարավ-արևելք: Հետագայում այն բաժանվեց 2 ոչ հավասար մասերի` Անտարկտիդայի, որը շարժվեց դեպի հարավ և Ավստրալիայի, որը շարժվեց դեպի հյուսիս: Գոնդվանայի մյուս մասը բաժանվեց մի քանի պլատֆորմների, որոնցից ամենախոշորներն են` Աֆրիկյանը և Հարավամերիկյանը, որոնք իրարից հեռանում են տարին մոտ 2 սմ :

Ժամանակակից պատկերացումներով Լավրազիայի վերջնական տրոհումը Եվրոպայի, Գրենլանդիայի, Հյուսիսային Ամերիկայի, տեղի ունեցավ 55 մլն. տարի առաջ:

Անշուշտ, չափսերով խոշոր ասուպի հարվածից հետո մայրցամաքները կարող են անջատվել: Մայրցամաքների անջատումն ու գեոսինկլինալների ստեղծումը դեռևս ամենասարսափելին չեն, ինչը կարող է ասուպը երկրին հասցնել: Մարսի ռմբակոծումը միաժամանակ 3 ասուպների կողմից անջատել է 3 կիլոմետրանոց կեղևի շերտ` մոլորակի հակառակ կողմից: Բացի դրանից` Մարսը զրկվել է իր ամբողջ մթնոլորտից:

Ֆաետոնի երեք հսկայական (և մի շարք մանր) բեկորները հարվածել են Մարսին, և ինչպես ասում է Գրեմ Հենկոկը` այն դարձրել են «սպանված մոլորակ»: Ակնթարթորեն գոլորշիացած ջրի մի մասը հասել է Երկիր:

«Մեքսիկական ծոցի ծագումը վաղեմի վեճի առարկա է դարձել երկրաբանների համար: Ենթադրվում է, որ այն ոչ թե ներքին, ավանդական մեխանիզմների, այլ հսկայական տիեզերական հարվածի հետևանք է, որ այդ հսկայական տիեզերական հարվածից (գիսաստղի կամ ասուպի) այն ստացել է ահռելի ափսեանման խառնարանի տեսք: Հիմա հասկանալի է դառնում, որ պետք է խոսել ոչ թե Պանգեյի անջատման, այլ փլուզման մասին, որը դարձել էր երկրի ասուպային ռմբակոծման հետևանքը: Այդ ճեղքվածքը աստիճանաբար լցվել է ջրով, որն էլ սկիզբ է դրել Ատլանտյան օվկիանոսին: Այսպիսով, եթե հսկայական ասուպը ուղղահայաց խրվում է երկրագնդի մեջ, երկրագնդի վրա կազդեն երկու ուղղահայաց ուժեր: Առաջին ուժը անվանենք ցնցման ուժ: Այն ազդում է հարվածի տեղից երկրակեղևի երկայնքով  դեպի բոլոր կողմերը և հարվածի պահին առաջացնում է գլոբալ երկրաշարժ: Երկրորդը անվանենք հարվածի ճնշման ուժ: Ուղղվում է երկրի մակերեսից մինչև երկրի կենտրոն և ստեղծում է ավելցուկային ճնշում: Առաջին ուժը Պանգեյի մակերեսին առաջացրեց ճեղքեր, որոնք էլ սկիզբ դրեցին Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներին: Իսկ մյուսը ուժը ստիպեց, որ բազալտային հրահեղուկ զանգվածը (լավա) ժայթքի: Այդ լավային ժայթքումները սկսեցին իրարից հեռացնել նոր ստեղծված մայրցամաքները, ինչը սկիզբ դրեց «հոսընթացին» (դրեյֆ):

50-60-ական թվականներին Վեգեների տեսությունը իրարից անկախ հաստատեցին շատ գիտնականներ, որոնք աշխատում էին պալեոմագնետիզմի բնագավառում:

Ասուպի հարվածից և մայրցամաքի ճեղքումից անմիջապես հետո Մադագասկար կղզին և Հինդուստան թերակղզին սկսեցին «հոսել». Մադագասկարը հարավ-արևմտյան ուղղությամբ, իսկ Հինդուստանը` հյուսիս-արևելյան: Հավանական է, որ «հոսքի» սկզբնական արագությունն առաջ ավելի մեծ է եղել, քան հիմա: Դեռևս 65 մլն. տարի առաջ Հինդուստանը իր շարժման ընթացքում բախվել է Լավրազիայի հարավային ծայրամասին, որի հետևանքով այդ մասը սեղմվել է, առաջացնելով ծալքավորումներ, որոնք անվանում ենք Հիմալայան լեռներ: Այսինքն` Հիմալայան լեռները 65 մլն. տարեկան են:

Հիմա կարող ենք ասել միայն մի բան: Այն ուժերը, որոնք «տեղափոխում են» մայրցամաքները, նույն ուժերն են, որոնք ձևավորում են խոշոր ծալքավոր լեռները:

Թարգմանեց ` Ռուզան Ամիրխանյանը

Աղբյուրը ` http://www.smorod.ru/index.php/home/book-2/80-book-2-chapter-xv

Реклама
Запись опубликована в рубрике Ուսումնասիրություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s