ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՄ ԲԱՆԱՁԵՎԸ

ԿՅԱՆՔԸ ՀԻԱՍՔԱՆՉ Է: Շատերը համամիտ են, շատերը`ոչ: Նրանից է, որ յուրաքանչյուրս ունենք մեր պատկերացումները կյանքի մասին և ունենք հենց մեր կյանքը: Շատ անարդար, վատ, դաժան օրեր ու դեպքեր կան մեր կյանքում, բայց լավն ավելի շատ է: Լավը… լավը մեր մեջ է:
Կյանքն իրոք հիասքանչ է, եթե գնահատենք այն:
Ես երջանիկ մարդ եմ. հնարավոր է մտածեք, որ երջանիկ չեմ, բայց երջանիկ եմ այնքանով, որքանով հասկանում եմ դրա իմաստը: Միթե՞ երջանկություն չէ այն, որ ես ամեն օր արթնանում եմ (թեպետ այդ «ամեն օրը» մի օր վերջանալու է): Արթնանում եմ ու ամեն ինչ նորից է սկսվում:
Ես ունեմ տեսնելու, լսելու, զգալու,սիրելու, շփվելու, գրելու, կարդալու խոսելու, քայլելու, երազելու կարողություն: Մի՞ թե հրաշք չէ:
Ես ունեմ առողջություն, որն ինձ էլ ավելի երջանիկ է դարձնում:
Ես ունեմ ընտանիք, ընկերներ, ինձ սիրող մարդիկ և ինձ տրված է հնարավորություն նրանց ասել ` ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ (ձեզ): Չկա աշխարհում ավելի լավ նվեր:
Ես ունեմ կրթություն ստանալու հնարավորություն, ունեմ նպատակներ, որոնց իրագործման համար ևս հնարավորություն ունեմ:
Ես ունեմ տուն: Ցանկացածս ժամանակ կարող եմ սնվել և խմել, ինչ ուզում եմ:
Ես ունեմ կարոտ, ունեմ հիշողություններ`և’ հաճելի, և’ տհաճ, և’ ուրախ, և ‘տխուր, և’ լավ, և’ վատ, բայց այդ հիշողություններն ինձ համար գանձեր են, որովհետև նրանց մեջ ունեմ իմ ամենաթանկերը`հայրս, մանկությունս, անցյալս, ամեն օրից մի կտոր:

Սիրելինե’րս, գնահատեք այն, ինչ ունեք: Ապրեք առանց նախանձի և ուրիշներին վատը ցանկանալու: Ավելի շատ նվիրե’ք, քան ստացեք (խոսքը միայն նյութական նվերների մասին չէ): Նվիրե’ք սեր, ջերմություն, ուշադրություն, ընկերություն, խորհուրդ, գիտելիք և դրանից կերջանկանաք և’ դուք, և’ ձեզ շրջապատողները: Ախր այնքա՜ն հաճելի է տեսնելը, որ ինչ-որ մեկի երջանկության պատճառը դուք եք, կամ ձեր որոշակի ներդրումն ունեք: Հաճախ ասեք ձեզ համար թանկ և սիրելի մարդկանց, որ սիրում եք նրանց: Այդ ժամանակ կհասկանաք, որ երջանիկ եք ու բոլորը երջանիկ են:

Հ.Գ. Սիրում եմ բոլորիդ, սիրու՜մ եմ …

Реклама
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s