ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԸ` ԲԱՌԱՍՏԵՂԾ

Ուսումնասիրել եմ  «Մթնշաղի անուրջներ» շարքը

Մթնշաղի անուրջների մեջ մտնում է 79 բանաստեղծություն, որոնց մեջ կա 979 բառ և 4363 բառօգտագործում:

ԵՍ բառը ամենաշատն է գործածված, քանի որ այն անհատական քնարերգության կարևոր չափանիշ է, իսկ ԴՈՒ բառի շատ օգտագործված լինելը պայմանավորված է Տերյանի քնարերգության որոշակի առանձնահատկու-թյուններով` քնարական հերոսը միշտ դիմում է անորոշ, անհայտ, կամ որոշակի էակի:Տերյանը թախծոտ գրող է: Նրա բանաստեղծությունների մեջ միշտ նշմարվում է աղոտ թախիծը: Դա է ապացուցում նրա բանաստեղծությունների մեջ շատ անգամներ օգտագործված տխուր բառը և գրեթե չի հանդիպում դրան հակադարձող ուրախ բառը:

Բացի այդ «Մթնշաղի անուրջներում» շատ է օգտագործվել լույս, ժպտալ բառերը, որոնք իրենց մեջ ունեն լավ տրամադրության, ուրախության տարրեր և թվում է, թե դրանք բանաստեղծություններում պետք է նպաստեն նման տրամադրությունների արտահայտմանը, սակայն այս բառերը հիմնականում գործածվում են որպես հակառակ տրամադրության խթանիչ: Օրինակ՝  Լույսն էր մեռնում, օրը մթնում…, Իմ մեջ մեռել է մի լույս արեգակ…, Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա… և այլն:

Հաճախ են հանդիպում դալկություն, աղոտություն արտահայտող մակդիրները: Օրինակ՝  գունատ աղջիկ, դալուկ դաշտեր, դալուկ հիվանդ, մոմեր դժգունակ:

Ինձ հատկապես դուր են գալիս Տերյանի անսպասելի և անհավատալիորեն զուգորդված բառակապակցությունները, օր.՝ գեղագանգուր երազ, անուժ ցավ, վարսաթափ ուռի, մութ Հեռաստան, տրտմության ժանյակ:

Տերյանը ունի բառեր, որոնք միայն ինքն է օգտագործել և հենց ինքն է դրանց հեղինակը ՝ համրաքայլ, աղմկահեր:

Ինձ համար հետաքրքիր և յուրահատուկ նախադասություններից են «Մենակությունն էր քարի պես լռում…», «Խաղաղ դաշտերը մութն է համբուրում…»,  «Ես նորան տեսա ու բախտից մեռա…» և այլն:

Տերյանի բանաստեղծությունները ինձ ստիպում են մի փոքր երազել: Ճիշտ է, նա տխուր, մելամաղձոտ է գրել, բայց միևնույնն է դրանց մեջ կան ուրախության նշույլներ, որոնք երազելու տեղ թողնում են: Ես մտնում եմ նրա բանաստեղծությունների մեջ, փորձում պատկերացնել ամեն մի բառը:

Խորհրդատու՝ Մարգարիտ Սարգսյան

Реклама
Запись опубликована в рубрике Ուսումնասիրություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s