Թբիլիսի…

IMG_2680Ամիսներ տևող բուռն աշխատանքներ, որոնք ի վերջո բերելու էին մեկ վերջնակետի` Թբիլիսի: Այդ աշխատանքներն արվում էին մեծ սիրով, ոգևորությամբ և սպասումով, չէ ՞ որ Թբիլիսիում մեզ սպասում էին մեր նոր ընկերները, մեր նոր արկածներն ու գժությունները:

Եկավ օրը: Մենք ճանապարհ ընկանք: Մի քանի ժամ հետո հասանք Թբիլիսի, որտեղ մեզ դիմավորեցին մեծ շուքով: Եղավ մեր գալստին նվիրված համերգ` հայկական ազգային երգով ու պարով, բոլորս համախմբված ու միասնական էինք: Ես հպարտ էի, որ հայ եմ:

Եկավ ժամանակն իմանալու, թե ամեն-մեկն ում տանը պետք է մնա: Անհանգստանում էինք:  Եվ այսպես, հնչեց անունս, պարզ դարձավ, որ ես հյուրընկալվելու եմ Մարի Անտոնյան անունով մի աղջկա տանը:
Հետո գնացինք տուն, ծանոթացա Մարիի, նրա մայրիկի, հայրիկի և քույրիկի հետ: Շատ լավ ընտանիք էին:
Հաջորդ օրն առավոտյան ժամը իննին գնացինք դպրոց, անցկացվեց վրացերենի բաց դաս, որից, անկեղծ ասած, ես ոչինչ չհասկացա :D))) Այնուհետև տեղի ունեցավ այն, ինչի համար մենք գտնվում էինք Թբիլիսիում, քննարկում ջրի հիմնախնդրի մասին` փորձի փոխանակում, լուծման ճանապարհներ:
Բուռն քննարկումն ավարտելուց հետո գնացինք թարմանալու` «Կրիայի լիճ», որն արհեստական լիճ է Թբիլիսիում: Այն շատ գեղեցիկ է, հիանալի վայր է զբոսաշրջության, հանգստի, պիկնիկների համար: Այդպես կարող էր լինել նաև Երևանյան լիճը, սակայն , ցավոք սրտի, այն վերածվել է աղբանոցի:
Հետո զբոսանք գիշերային Թբիլիսիում: Գեղեցիկ քաղաք է Թբիլիսին, բայց Երևանիս չի հասնի :Ճ: Քամիները մեզ չէին խանգարում հիանալ Թբիլիսիի գեղեցկությամբ` գունագեղ շենքեր, նորի և հնի ճիշտ համադրություն: Դուրս շատ եկավ Մեյդանը և սիրահարների կամուրջը:
Եղանք նաև Մծխեթայում` փոքրիկ քաղաք, Թբիլիսիից ոչ հեռու: Գեղեցիկ, կոկիկ, «հին» քաղաք, որը, ինչպես ասաց մեր երեխաներից մեկը, ֆիլմ նկարահանելու քաղաք էր:

Դեռ մի քանի օր է ինչ վերադարձել եմ, բայց ուզում եմ նորից գնալ, արդեն կարոտել եմ նոր ընկերներիս ու մեր գժությունները: Հույս ունեմ, որ դպրոցի խմբով վերջին այցելությունս չէր…:

Реклама
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s