Կիլիկյան Հայաստանի պետական կարգը (Համեմատություններ ՀՀ-ի հետ)

FlagKilikia2010

XI-XIV դարերում Կիլիկյան Հայաստանն իր հասարակական-քաղաքական և տնտեսական մակարդակով զարգացած ավատապետություն էր: Կիլիկյան Հայաստանի հասարակական և պետական կարգը որոշ չափով կրել է նաև բյուզանդական և արևմտաեվրոպական պետությունների ազդեցությունը, որն արտահայտվում էր հատկապես կառավարման մարմինների անվանումներում (գունդստաբլ, դուկ, կապիտան, կիր, կոմս, մարաջախտ, պարոն, պռոքսիմոս, ջամբռլայ, կանցլեր, սենեսկալ և այլն):

Երկիրը վարչական տեսակետից բաժանված էր նահանգների, գավառների, գյուղերի: Դրանք կարելի է համեմատել այժմյան Հայաստանի մարզերի, քաղաքների և գյուղերի հետ:

Պետության կառավարման կենտրոնը արքունիքն էր: Դրա մեջ մտնում էին  արքունի խորհուրդը, բարձրագույն դատական ատյանը և գործակալությունները:

Արքունիքի գլուխ սկզբում կանգնած էր Հայոց իշխանը, իսկ 1198 թվականից՝  Հայոց թագավորը: Հայոց թագավորը` որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհումներով: Թագավորը վարում էր արտաքին հարաբերությունները, գլխավորում բանակը, պատերազմ հայտարարում, հաշտություն և պայմանագրեր կնքում, օրենքներ հրապարակում: Նրա հրահանգ կարգադրություններով հատում էին դրամներ, հիմնում քաղաքներ ու բերդեր, մաքսեր գանձում ներմուծվող ապրանքների համար, լուծում համապետական այլ կարևորագույն հարցեր: Դե հասկանալի է, որ այս գործառույթները հիմա կատարում է մեր շատ սիրելի նախագահը` Սերժ Սարգսյանը:

Հիմա անդրադառնամ գործակալություններին, բարձրագույն դատական ատյանին և արքունի խորհրդին:

Արքունի խորհուրդը   նման է մեր Խորհրդարանին: Կիլիկյան Հայաստանում այն կոչվում էր նաև Պարոնների Խորհուրդ: Պարոնների Խորհրդի նիստերը նախագահում էր թագավորը կամ նրա հանձնարարությամբ «պարոնաց պարոն» տիտղոսր կրող արքունի մեծ պաշտոնյան: Խորհրդի վճիռները հրապարակվում էին թագավորի անունից և նրա վավերացմամբ:

Պետության կառավարման կարևոր մարմիններից էին դատարանները: Արքունի գերագույն դատարանը քննում էր հիմնականում իշխանների վեճերը,նրանց օրինախախտումներն ու հանցագործությունները և այլն: Այն գերագույն իրավունքներ ուներ մյուս բոլոր դատարանների նկատմամբ: Կարելի է համեմատել Սահմանադրական դատարանի հետ:

Գործակալությունները կարելի է համեմատել մեր նախարարությունների հետ:

Խնամակալություն (պայլություն)  գործակալությունը ծնունդ է առել դեռևս իշխանության շրջանում: Գործակալը կոչվում էր պայլ: Նա թագավորի առաջին խորհրդականն էր, իսկ նրա բացակայության դեպքում փոխարինում էր նրան: Թագավորի անչափահասության դեպքում պայլն իրականացնում էր ոչ միայն նրա, այլև ամբողջ երկրի խնամակալությունը: Դե ինչ, այս այս գործունեությունն էլ իրականացնում են ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ու ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ:

1198թ.` Թագավորության հռչակումից հետո վերականգնվեց նաև թագադիր ասպետի գործակալությունը: Հանդիսությունների ժամանակ նա էր թագ դնում թագավորի գլխին, կապում արքայական նշանները, հետևում արքունի կարգ ու կանոնին: Անկեղծ ասաց չեմ գտնում Հայաստանում Թագադիր ասպետին համապատասխան պաշտոնյան, բայց քանի որ ՀՀ-ում նախագահ ընտում է ժողովուրդը, կարելի է և ասել, որ որոշ չափով սա իրականացնում է ժողովուրդը:

Երկրի կառավարման համակարգում մեծ էր արքունի պալատի կառավարչի՝ սենեսկալի (Սեղանապետության գործակալություն) դերը, որը տնօրինում էր արքունի եկամուտները և ծախսերը: Նման է Ֆինանսների նախարարությանը:

Գործակալությունների մեջ բավական ազդեցիկ էր արքունի քարտուղարության դերը, որի գլխավոր պաշտոնյան կոչվում էր Կանցլեր:  Թագավորի անունից նա վարում էր արտաքին զործերն ու դիվանագիտական հարաբերությունները, նրա հետ կազմում և իր մոտ պահվող պետական կնիքով վավերացնում հրովարտակներր, շնորհագրերը, գրագրությունները: Կանցլերի գործակալությունը սովորաբար հանձնարարվում էր Սիս մայրաքաղաքի ընտրովի արքեպիսկոպոսին: Ի դեպ, 1260-89թ. այդ պաշտոնը վարում էր ոչ թե Սսի արքեպիսկոպոսը, այլ Վահրամ Րաբունին: Այս գործառույթը ՀՀ-ում պատկանում է Արտգործ նախարարությանը:

Մաքսապետության գործակալությունը (պռոքսիմոս) նման է Հարկային վարչությանը: Պռոքսիմոսը  ղեկավարում էր պետական եկամուտները, մասնավորապես՝ մաքսային և տուրքային գործերր, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները: Նրան էին ենթարկվում քաղաքների, նավահանզիստների, մաքսատների վերակացուները՝ կապիտանները կամ մինապանները, ինչպես նաև ներքին հարկագանձումների, շուկաների, չափ ու կշիռների հսկման հետ կապված մանր պաշտոնյաները:

Պետության զինված ուժերը կազմակերպելու և ղեկավարելու համար ստեղծվել էին երեք գործակալություններ`սպարապետություն, սպասալարություն և մարաջախտություն:

Սպարապետը`գունդստաբլը, զորքերի գլխավոր համակարգողն ու հրամանատարն էր: Մարաջախտությունը զբաղվում էր Բանակի սպառազինության և պարենի մատակարարմամբ: Նա սպարապետի տեղակալն էր: Սպասալաըը արքունական հեծելազորի հրամանատարն էր: Այս գործառույթներն իրականացնում է  պաշտպանության նախարարությունը:

Հ.Գ. Այս համեմատություններն անց եմ կացրել պայմանականորեն, քանի որ իմ համեմատած գործակալություններն ունեն շատ  ու շատ տարբերություններ:

Օգտ. Գրականություն

Պատմության բնագիտական հոսքի դասագիրք 11 /էջ 188-189/:

Հայոց Պատմ. Հիմնահարցեր, ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոն,Երևան 2000, / էջ 68-70/:

http://www.findarmenia.com/arm/history/20/298/299

Реклама
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s