Հռոմի «պապուհի». Մի՞ֆ, թե՞ իրականություն

պապուհի

Հռոմի պապուհի Հովհաննես(ուհի)-ը լեգենդար անհատականություն է, կին (աշխարհիկ անունը` Ժիլբերտա, Ժաննա կամ Ագնեսսա), ով զբաղեցրել է պապական աթոռը` Հովհաննես VIII անունով:

Նրա պատմությունը համարվում է միջնադարյան հայտնի լեգենդներից մեկը: Ըստ տարբերակներից մեկի` Հովհաննեսուհին եղել է Մայնցից, իսկ ըստ մյուս տարբերակի` Անգլիայից:  Տղամարդու զգեստ հագած, նա` իր սիրելիի հետ ուղևորվոմ է Աթենք, ինչից հետո գնում Հռոմ, որտեղ դառնում է ազատական արվեստների ուսուցիչ և հասնում մեծ ճանաչման: Տաղանդի շնորհիվ նա արագորեն ստեղծում է իր եկեղեցական կարիերան` սկզբում դառնալով կուրիայի քարտուղար, որից հետո` կարդինալ, ապա` Պապ: Մի քանի տարի անց Հովհաննեսուհին հղիանում է: Երբ պապական երթը շարժվում էր Սբ. Պետրոսից դեպի Լատերանի պալատ, Հովհաննեսուհու մոտ ցավեր են սկսվում և նա ընկում է ձիուց: Մեկ այլ վարկածով նրան սպանել են հենց կրոնականները, որոնց կրոնական զգացմունքները վիրավորված էին:

Լեգենդի կողմնակիցներն ասում են, որ այս պատմությունից հետո յուրաքանչյուր նորընտիր պապ անցնում էր սեռորոշման պրոցեդուրա` հատուկ աթոռի օգնությամբ, որն անվանում էին Sella Stercoraria (լատ.` «գոմաղբի գահ»): Պրոցեդուրայի անցկացումից հետո ներկաները պետք է ասեին` Mas nobis dominus est! (լատ.` «Մեր Ընտրյալը տղամարդ է»): Այս աթոռը դեռ պահպանվում է Վատիկանի թանգարանում:

Սեռորոշման արարողությունը և դրա ժամանակ օգտագործվող աթոռը

Սեռորոշման արարողությունը և դրա ժամանակ օգտագործվող աթոռը

Հռոմի պապուհի Հովհաննեսի մասին չկա տեղեկություն տվյալ ժամանակաշրջանի ոչ մի աղբյուրում: Պապուհու մասին առաջին անգամ խոսվել է միայն XIII դարի կեսերին, դոմինիկացի միաբան Ժան դե Մայիի կողմից: Ըստ նրա, այս պատմությունը տեղի է ունեցել 1099 թվականին: Քիչ ավելի ուշ, ժամանակագիր Մարտին Պոլյակը, իր` «Կայսրերի և Պապերի ժամանակագրությունը» աշխատության մեջ գրում է, որ այս դեպքը տեղի է ունեցել IXդ. կեսերին: 

Լեգենդի տարբերակները 

Առաջին տարբերակ՝Ժան դե Մայի

Առաջին գրողը, որը իմացել է լեգենդի մասին, եղել է դոմինիկացի ժամանակագիր Ժան դե Մային (Jean de Mailly), որից մեկ այլ դոմինիկացի՝ Ստեֆան դե Բուրբոնը (Etienne de Bourbon)  փոխառություններ է արել իր ՝ «Սուրբ Հոգու յոթ պարգևները» («Seven Gifts of the Holy Ghost») գրքի համար:

Ըստ այդ տարբերակի` պապուհին ապրել է մոտավորապես 1104թ.: Անասելի տաղանդավոր կինը, ով հագնված էր տղամարդու նման, դարձել է քարտուղար կուրիայում, հետո` կարդինալ, ինչից հետո էլ՝ Պապ: Մի անգամ ձիու վրայից վայր ընկնելով, նա տղա է լույս աշխարհ բերում: Դրանից հետո նրան կապում են ձիու պոչից, քարշ տալիս ամբողջ քաղաքով, քարկոծում այնքան, մինչև կմեռնի: Նրան թաղում են այնտեղ, որտեղ նա մահացել էր: Հովհաննեսուհու «գահակալման» ժամանակ, ըստ լեգենդի, առաջ եկած չորս եռօրյա պահքերը՝ ձմռանը, ամռանը, գարնանը և աշնանը, նրա պատվին կոչվեցին «Պապուհու պահքեր»:
Երկրորդ Տարբերակ՝ Մարտին Պոլյակ

Մարտին Պոլյակի «Կայսրերի և Պապերի ժամանակագրությունը» աշխատության մեջ մասնավորապես ասվում է.
«Լևոն IV-ից հետո Պապական աթոռը 2 տարի, 5 ամիս և 3 օր զբաղեցրել է անգլիացի Հովհաննեսը՝  Մայնցից: Նա , ինչպես ենթադրվում է, կին է եղել: Դեռ մանուկ հասակում այս կինը ժամանել է Աթենք` իր ընկերոջ հետ` տղամարդու հագուստով: Նա այնպիսի հաջողության է հասել կրթության բնագավառում, որ ոչ ոք չէր կարող համեմատվել նրա հետ: Եղել է Հռոմում, այնտեղ դասավանդել գիտություններ և դրանով էլ գրավել է մարդկանց ուշադրությունը: Նա մեծ հարգանք էր վայելում` շնորհիվ իր գերազանց վարքի և էրուդիցիայի, և ի վերջո պապ է ընտրվում: Հղիանալով իր հավատարիմ ծառաներից մեկից, նա ծննդաբերում է  Սբ. Պետրոսից Լատերան գնացող երթի ժամանակ, ինչ-որ տեղ, Կոլիզեումի և Սբ. Կլեմենտեի միջև: Նա մահացել է գրեթե նույն պահին, և ,ասում են, որ թաղվել է հենց իր մահվան վայրում: Այժմ, պապականությունը խուսափում է այդ ճանապարհով իրականացնել երթերը, և շատերը մտածում են, որ դրա պատճառն ատելությունն է»:

Հովաննեսուհին երեխա է ունենում երթի ժամանակ

Հովաննեսուհին երեխա է ունենում երթի ժամանակ

Այստեղ առաջին անգամ օգտագործվում է «Հովհաննեսուհի» անունը, որն էլ հիմա տրվում է պապուհուն:
Մարտին Պոլյակը ապրել է կուրիայում, ծառայել որպես քահանա և խոստովանահայր: Նրա պապական պատմությունը եղել է շատ կարդացվող, ինչի հետևանքով էլ  լեգենդը ձեռք է բերել համընդհանուր ճանաչում:

Ժամանակագրական ձեռագրերից մեկում պապուհու ճակատագիրը նկարագրվում է այլ կերպ. «Ծննդաբերությունից հետո նա գահընկեց է արվում: Նրա տղան, որը դարձել էր Օստիայի եպիսկոպոս, մահից հետո նրան հողին է հանձնում»:

Պապուհու՝ միֆ լինելու գլխավոր ապացույցները.

1. Ոչ մի ժամանակակից պատմական աղբյուր ոչինչ չգիտի նրա մասին: Բացի այդ, չկա նրա մասին որևէ հիշատակում մինչև XIII դ. և հիմա անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է պապուհու գահակալումը վրիպել X- XIIIդդ. պատմագիրների աչքից:

2. Ժամանակակից պապական պատմության մեջ չկա մի տեղ, որտեղ կարելի է պապուհուն «տեղավորել»: Լևոն IV-ի և Բենեդիկտոս III-ի միջև, որտեղ նրան «տեղավորում» է Մարտին Պոլյակը, նա չի կարող լինել, քանի որ Լևոն IV-ը մահացել 855 թ. հուլիս 17-ին, և, անմիջապես նրա մահից հետո, հոգևորականների ու մարդկանց կողմից Հռոմում պապ է ընտրվել Բենեդիկտոս III-ը:

3. Ավելի քիչ հավանական է, որ պապուհին «գահակալի» Վիկտոր III-ի (1087) և Ուրբան II-ի  (1088-99 ) կամ Պասկալ II-ի միջև, ինչպես ասվում է Ժան դե Մայիի ժամանակագրության մեջ:

Պապուհու մասին ֆիլմեր`

  1. Փաստավավերագրական ֆիլմ ` Պատմության առեղծվածները — Հովհաննես պապուհի
  2. Գեղարվեստական ֆիլմ `  Հովհաննեսուհի ` կին` պապական աթոռին
Գլխավոր դերում` Յոհաննա Վոկալեկ

Գլխավոր դերում` Յոհաննա Վոկալեկ

Օգտ. Գրականություն.

Папесса Иоанна. Существовала ли женщина, ставшая папой римским?

Реклама
Запись опубликована в рубрике Հետաքրքրություններ, Ուսումնասիրություններ, Թարգմանություններ, Uncategorized с метками , , , . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s