Ֆրանսիայի Հանրապետություն

france

Տարածքը` 552հազ կմ2

Բնակչությունը` 63, 1 մլն

Մայրաքաղաքը` Փարիզ

 

 

Ֆրանսիայի Հանրապետությունը ունիտար կիսանախագահական հանրապետություն է Արևմտյան  Եվրոպայում` իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Անտլանտյան և Խաղաղ օվկիանոսներում։

Այն տարածքով ամենամեծն է Արմ. Եվրոպայում: Տարածքն ունի վեցանկյան տեսք: Ափերը ողողվում են Հյուսիսային, Միջերկրական ծովերի և Բիսկայան ծոցի, Պա դե Կալե և Լա Մանշ նեղուցների ջրերով: Սահմանակից է Իսպանիային, Անդորրային, Գերմանիային, Շվեյցարիային, Բելգիային, Լյուքսեմբուրգին, Մոնակոյին և Իտալիային: Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտները ցամաքային սահման ունեն Բրազիլիայի և Սուրինամի հետ: Ֆրանսիային է պատկանում նաև Կորսիկա կղզին: Ֆրանսիան ցամաքային կամուրջ է մի կողմից Պիրենեյան թերակղզու, մյուս կողմից կենտրոնական Եվրոպայի մյուս երկրների միջև:

Ֆրանսիայի մակերևույթը բազմազան է: Կան և’ ընդարձակ հարթավայրեր, և’ բարձր լեռներ,  և’տափաստաններ: Հարթավայրերը հիմնականում երկրի հյուսիսում և արևմուտքում են, իսկ լեռները` հարավում և հարավ-արևելքում:  Հարավում ձգվում են Պիրենեյան, Հարավ-արևելքում` Ալպյան լեռները` Մոնբլան (4810մ) գագաթով:

Խոշոր գետերն են Սենը, Լուարը, Գարոնը և Ռոնը, որոնք այնքան էլ ջրառատ չեն, ինչի պատճառով էլ նրանք տրանսպորտային շատմեծ նշանակություն չունեն:

Ֆրանսիայի կլիման անցումային է: Արևմտյան մասում կլիման ծովային է, իսկ արևելյան մասում` ցամաքային: Ձմեռը շատ մեղմ է: Լեռնային մասերում կլիման ամռանը զով է, իսկ ձմռանը` ցուրտ:

 

Բնակչությունը

Բնակչության 94%-ըֆրանսիացիներեն: Բացի ֆրանսիացիներից այնտեղ ապրում են նաև  18% պորտուգալացիներ, 17% ալժիրցիներ, մոտ 16% մարրոկացիներ: Ֆրանսիացիների 81% կաթոլիկներեն, ավելիքան  3 մլն` մուսուլմաններ, 1 մլն` բողոքականներևայլն:
Ֆրանսիայում ծնելիության մակարդակը վերջին տարիներին նվազել է, և ինչպես շատ արևմտաեվրոպական երկրներ` Ֆրանսիան նույնպես համարվում է ծերացող երկիր:

Ուրբանիզացման մակարդակը 77% է: Գերակշռում են մեծ և միջին քաղաքները: Խոշոր քաղաքներն են Փարիզը (բնակչությունը` 2.2 մլն), Լիոնը, Մարսելը, Բորդոնևայլն:

 

Տնտեսությունը

Հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, բարենպաստ բնակլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսները լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար:

Ֆրանսիայի տնտեսությունը թևակոխել է հետինդուստրիալ փուլ: Այս երկիրը դասվում է «Մեծ Յոթնյակի» երկրների շարքին:

Արդյունաբերակա նառաջատար ճյուղերն են `մեքենաշինություն, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերություն:

Ֆրանսիայում էներգետիկան գտնվում է զարգացման բարձր մակարդակի վրա, բայց վառելիքի քանակը երկրին չ իբավարարում ևմ ինչև 50% էներգառեսուրսներ են ներմուծում: Երկրում մոտավորապես 3 տոննա նավթ են արդյունահանում, և հարկ է լինում ներկրել նաևՄերձավորԱրևելքից:

Խիստ զարգացած է արդյունաբերական և բնական գազի օգտագործումը, բայց դա չի հերիքում և գնում ենՆիդերլանդներից, Ալժիրից, Ռուսաստանից:

Ածխի արդյունահանումը կրճատվել է: Խոշոր կենտրոնը Լոթարիգիան է:

Էլեկտրաէներգիայի հիմնական մասը (70%) արտադրվում է ԱԷԿ-ում: Կենտրոններն են Պերլատն ու Մարկուլը:

Ֆրանսիայում կա մոտ 1.5 հազար Հիդրոէլեկտրոկայաններ: Դրանցից ամենամեծերը Ռոն և Իզեր գետերի վրա են կառուցված:

Ներկայումս Ֆրանսիայում մեծարագությամբ զարգանում են էլեկտրաէներգետիկան,  նավթային ու գազային, ատոմային և քիմիական, ավիառակետային և ավոմոբիլային արդյունաբերությունները:

Երկրում զարգացման բարձր մակարդակի վրա է գտնվում սև մետալուրգիան և ալյումինի արտադրությունը:

Հանքաքարերի արդյունահանումը երկրում նվազումէ: Երկրում ստանում են 16 մլն տոննա չուգուն և 19 մլն տոննա պողպատ: Սրանց ավելի քան 20%-ը տալիս են Լոթարինգիայի գործարանները:

Ֆրանսիայի արդյունաբերության մեջ արտադրանքի 20%-ը բաժին է ընկնում մեքենաշինությանը և մետաղաձուլությանը:

Մեկ տարվա ընթացքում երկրում արտադրվում է 3-4 միլիոն ավտոմեքենաներ: Գլխավոր երկու մեքենաշինական գործարաններն են «Ռենոն» և «Պեժոն»: Մեքենաշինական խոշոր կենտրոններն են ` Փարիզը, Լիոնը, Լե-մանը և այլն:

Ինքնաթիռաշինության խոշոր կենտրոնը Թուլուզ քաղաքն է, որտեղ 6 երկրներից բերված հանգույցներից հավաքվում են «Էյրբաս»ինքնաթիռները:Արտադրվում են նաև երկաթուղային շարժակազմեր, տիեզերական սարքավորումներ, նավեր, էլէկտրատեխնիկական բազմաթիվ սարքեր և այլն:

Քիմիական արդյունաբերության մեջմ եծ դերակատարում ունեն  «Ռոն Պուլենկ», «Սեն-Գոբեն», «Միշլեն» կոնցեռնները: Ֆրանսիայի բոլոր շրջաններում էլ կան քիմիական խոշոր ձեռնարկություններ: Աճում է պլաստմասսաների, սինթետիկ նյութերի և հատկապես`կաուչուկի արտադրությունը:

Թեթև արդյունաբերությունը տարածված է ամբողջ երկրում, հատկապես կենտրոնացված` Փարիզ, Լիոն և Լիլ քաղաքներում:

Գյուղատնտեսությունը Ֆրանսիայի տնտեսության մեջ մեծ բաժին ունի: Գյուղմթերքների արտադրության ծավալն անգամ գերազանցում է արդյունաբերական արտադրանքի ծավալին:

Զարգացած են անասնապահությունը, բուսաբուծությունը, խաղողագործությունը:

Advertisements
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s