Ռուփկունդ. Կմախքների լիճ Հնդկաստանում

roopkund2Ռուփկունդը, որը հայտնի է նաև որպես Կմախքների լիճ՝ փոքր, սառցադաշտային լիճ է Հիմալայներում՝ Հնդկաստանի Ուտտարկհանդ նահանգի տարածքում: Այն գտնում է ծովի մակարդակից 5029 մ բարձրության վրա` երկու բարձր գագաթների միջև՝ Թրիսուլա (7120մ) և Նանգհանգտի (6310մ):

XIXդ. վերջին լուրեր էին պտտվում, թե լճի մակերևույթի վրա լողում են հարյուրավոր մարդկային կմախքներ: 1942թ. Հ.Կ. Մեդվոլը հասավ լճին և հաստատեց այդ լուրերը: Լճում կային մոտ 500 կմախքներ:

Առաջին լուրջ պեղումները կատարվել են 1960-ականներին: Դրանք ցույց տվեցին, որ կմախքների տարիքը մոտավորապես 5-8 դար է:

2004թ. անցկացվեցին նոր պեղումներ: Հնէաբանները այնտեղ հայտնաբերեցին մարդկային և կենդանական կմախքներ, տարբեր առարկաներ, ոսկյա իրեր և այլն: ԴՆԹ անալիզը կմախքները բաժանեց երկու խմբի. ցածրահասակներ և բարձրահասակներ: Պարզվեց նաև ավելի կոնկրետ ժամանակահատվածը՝ Ք.ա. 850թ.: Ռուփկունդ

Իսկ գանգերի վրա հայտնաբերվեցին ճաքեր, որոնք կարող էին առաջանալ վերևից հարվածելու հետևանքով: Ենթադրվում էր, որ այդ հարվածները հասցվել էին կլոր առարկաներով: Ըստ տրամաբանության, երկնքից ինչ-որ բան է ընկել, օրինակ՝մեծ չափեր ունեցող կարկտահատիկներ: Ահա թե ինչու այդքան մարդիկ են մահացել միևնույն վնասվածքներով:

Վարկած կա, որ այդ մարդիկ վերադառնում էին ուխտից և լճի մոտակայքում էլ ուժեղ կարկտի հետևանքով շատերը զոհվում են: Սառցե ջրերը պահպանել են նրանց դիերը: Մի քանիսի մոտ նույնիսկ պահպանվել են հագուստի մնացորդներ, իսկ հիմնական մասի մոտ առկա է մազերի և եղունգների պահպանման դեպքեր: Չի բացառվում, որ կան փրկվածներ:

Roopkund

Լիճը զբոսաշրջիկների պակաս չունի: Երթուղու վրա կան ջրվեժներ, լեռնային մարգագետիններ, անգամ վանքեր:

Advertisements
Запись опубликована в рубрике Հետաքրքրություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s