Չինական «Լուսնի» կամ «Աշնան կեսի» տոնը

festival中秋節 , փինինը՝ zhōngqiūjié, արտասանվում է որպես՝ Ճժունցյուծզե: Այն հիմնականում տոնում են Չինաստանում և Վիետնամում: Տոնը նշում են ամբողջ ընտանիքով:
Այժմյան սովորության համաձայն տոնի գիշերը մարդիկ հիանում են լիալուսնով, միմյանց հյուրասիրում «լուսնային թխվածքաբլիթներ», իսկ ծիսական կողմը առավել լայնորեն դրսևորվում  է խունկի ծխումով:

Իր ճանաչվածությամբ այս տոնը զիջում է միայն Չինական Նոր տարուն: Լուսնի տոնը տեղի է ունենում չինական օրացույցի 8-րդ ամսի 15-րդ օրը, որը համապատասպանում է սեպտեմբերի երկրորդ կեսին: Ընդունված է, որ այդ օրը լուսնի շրջանագիծը ամենապայծառն ու կլորն է: Այս «լիության» կերպարի իմաստը բացատրվում է մի քանի ձևով. ազդարարվում է բերքահավաքի ավարտը, իսկ լիալուսինը համարվում է կանացի «սկզբի» , ինչպես նաև պտղաբերության խորհրդանիշ: Ըստ չինական ավանդույթի Չանիյե-ի (Լուսնի առասպելական բնակչուհի) ներկայացուցիչը լուսնի վրա համարվում են ճագարը, ինչպես նաև եռոտանի գորտը (դարձյալ կանացի սկզբի խորհրդանիշ):

FEST!Խոուի և Չանիյե

Խոուի – լեգենդար նիզականետ է, ով ապրում էր չինական մի գյուղում իր կնոջ՝ Չանիյեի հետ: Այդ ժամանակ գոյություն ունեին 10 ագռավներ, որոնք միաժամանակ հայտնվելով երկնքում՝ հրդեհ առաջացրին այնտեղ: Չինաստանի կայսրը Խոուիին խնդրեց վերացնել 9 աստղեր: Խոուին հաջողությամն կատարեց իրեն տրված հանձնարարությունը և կայսրի կողմից մրցանակ ստացավ կյանքի էլիկսիրը: Կայսրը խորհուրդ տվեց այն միանգամից չօգտագործել, այլ պատրաստվել և մեկ տարի շարունակ աղոթել: Խոուին էլիկսիրը բերեց տուն, թաքցրեց այն և սկսեց պատրաստվել: Որոշ ժամանակ անց կայսրը նրան նորից կանչեց իր մոտ: Ամուսնու բացակայության ժամանակ Չանիյեն գտավ էլիկսիրը, խմեց և բարձրացավ լուսին, իսկ Խոուիի մահից հետո հայտնվեց արևի վրա: Տարվա մեջ մեկ անգամ՝ 8-րդ ամսի 15-րդ օրը Խոուին և Չանիյեն հանդիպում են և հենց այդ օրն էլ լուսինը լինում է ամենագեղեցիկը:

Յուան դինաստիայի տապալումը

Կա լեգենդ, որ XIV դարում «լուսնային թխվածքաբլիթների» օգնությամբ կարողացել են ապստամբություն բարձրացնել Յուան արքայատոհմի դեմ: Չինաստանի բնակչությունը դժգոհ էր դինաստիայի կառավարումից: Կառավարությունը արգելել էր ժողովների անցկացումը, այդ պատճառով էլ ապստամբության ծրագիրը համապատասխանեցնելն անհնար էր: Այդ ժամանակ Լյու Ֆուտունը, որը Սպիտակ Լոտուս խմբավորման ակտիվիստ էր, թխեց մեծ քանակությամբ «լուսնային թխվածքաբլիթներ» և թույլտվություն խնդրեց բաժանել այդ բլիթները չինացիների միջև՝ Լուսնի տոնի առթիվ: Ամեն բլիթի մեջ դրված էր թուղթ, որը մարդկանց նախապատրաստելու էր մոնղոլների դեմ պայքարի 8-րդ ամսի 15-րդ օրը: Պայքարը գահընկեց արեց Յուան արքայատոհմին և նրանց եկավ փոխարինելու Մին արքայատոհմը:

 

Advertisements
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s