Կիլիկյան Հայաստանի պետական կարգը (Համեմատություններ ՀՀ-ի հետ)

FlagKilikia2010

XI-XIV դարերում Կիլիկյան Հայաստանն իր հասարակական-քաղաքական և տնտեսական մակարդակով զարգացած ավատապետություն էր: Կիլիկյան Հայաստանի հասարակական և պետական կարգը որոշ չափով կրել է նաև բյուզանդական և արևմտաեվրոպական պետությունների ազդեցությունը, որն արտահայտվում էր հատկապես կառավարման մարմինների անվանումներում (գունդստաբլ, դուկ, կապիտան, կիր, կոմս, մարաջախտ, պարոն, պռոքսիմոս, ջամբռլայ, կանցլեր, սենեսկալ և այլն):

Читать далее

Рубрика: Uncategorized | Оставить комментарий

Վիլյամ Սարոյան. Քո կյանքի ժամերը — Վերլուծություն

IMG_2666a

Սարոյանը իմ ամենասիրած գրողներից մեկն է:

Փորձեմ վերլուծել «Իմ կյանքի ժամերը» պիեսի նախաբանը: Նախօրոք ասեմ, որ  ես ուղղակի արտահայտում եմ կարծիքս:
«Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ո’չ քեզ, ո’չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու երբ հայտնաբերես` հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն` ինչը չի արատավորվել:» Читать далее

Рубрика: Uncategorized | Оставить комментарий

Ուիլյամ Շեքսպիր

 

Շեքսպիր

Շեքսպիր` հանճար, ում անունը լսում ենք շատ հաճախ: Արդյո՞ք նա արժանի է  հանճարի կոչմանը:  Սա հասկանալու համար և հետաքրքրությունից դրդված սկսեցի կարդալ նրա գրած ողբերգությունները` «Համլետ», «Մակբեթ», «Լիր Արքա» և «Օթելլո»:  Читать далее

Рубрика: Uncategorized | Оставить комментарий

Թբիլիսի…

IMG_2680Ամիսներ տևող բուռն աշխատանքներ, որոնք ի վերջո բերելու էին մեկ վերջնակետի` Թբիլիսի: Այդ աշխատանքներն արվում էին մեծ սիրով, ոգևորությամբ և սպասումով, չէ ՞ որ Թբիլիսիում մեզ սպասում էին մեր նոր ընկերները, մեր նոր արկածներն ու գժությունները:

Եկավ օրը: Մենք ճանապարհ ընկանք: Մի քանի ժամ հետո հասանք Թբիլիսի, որտեղ մեզ դիմավորեցին մեծ շուքով: Եղավ մեր գալստին նվիրված համերգ` հայկական ազգային երգով ու պարով, բոլորս համախմբված ու միասնական էինք: Ես հպարտ էի, որ հայ եմ: Читать далее

Рубрика: Uncategorized | Оставить комментарий

Թումանյան. Ոչ գրական ոչնչությունները քննադատ — Վերլուծություն

Հովհաննես Թումանյան

«Ոչ գրական ոչնչությունները քննադատ» հոդվածը Թումանյանը գրել է այն բանից հետո, երբ ոմն Ռ. Դրամբյան քննադատել էր նրան՝մեղադրելով “Ծիտը” հեքիաթը պատճենելու համար: Այս հոդվածում Թումանյանը պարզ ցույց է տալիս, որ Ծիտը իրականում պատճենում չի այս կամ այն գրողից, այլ ժողովրդական  բանահյուսության մանրակրկիտ մշակում: Հոդվածում Դրամբյանը նշում էր, որ Թումանյանը բառացի գրել է Հայկունու գրածը, բայց իրականում այդ երկուսը շատ են տարբերվում միմյանցից: Թումանյանի “Ծիտը” ամենահաջող մշակումներից է, եթե ոչ ամենահաջողվածը: Այս է ցույց տալիս այն փաստը, որ, օրինակ՝ Հայկունու գրածը, կարելի է ասել, տարածում չգտավ, այն ինչ Թումանյանինը շատ սիրվեց, սիրվում է ու դեռ շատերի կողմից սիրվելու է: Читать далее

Рубрика: Uncategorized | Оставить комментарий

Կիսամյակային հաշվետվություն

Առաջին կիսամյակում ընտրել եմ մի քանի առարկաներ`աշխարհագրություն, պատմություն, արտասահման գրականություն, հայոց լեզու և իսպաներեն: Ակումբային գործունեությունից ընտրել եմ էկո-հայրենագիտական ակումբը: Читать далее

Рубрика: Uncategorized | Оставить комментарий

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԸ` ԲԱՌԱՍՏԵՂԾ

Ուսումնասիրել եմ  «Մթնշաղի անուրջներ» շարքը

Մթնշաղի անուրջների մեջ մտնում է 79 բանաստեղծություն, որոնց մեջ կա 979 բառ և 4363 բառօգտագործում:

ԵՍ բառը ամենաշատն է գործածված, քանի որ այն անհատական քնարերգության կարևոր չափանիշ է, իսկ ԴՈՒ բառի շատ օգտագործված լինելը պայմանավորված է Տերյանի քնարերգության որոշակի առանձնահատկու-թյուններով` քնարական հերոսը միշտ դիմում է անորոշ, անհայտ, կամ որոշակի էակի: Читать далее

Рубрика: Ուսումնասիրություններ | Оставить комментарий