Վիլյամ Սարոյան. Քո կյանքի ժամերը — Վերլուծություն

IMG_2666a

Սարոյանը իմ ամենասիրած գրողներից մեկն է:

Փորձեմ վերլուծել «Իմ կյանքի ժամերը» պիեսի նախաբանը: Նախօրոք ասեմ, որ  ես ուղղակի արտահայտում եմ կարծիքս:
«Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ո’չ քեզ, ո’չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու երբ հայտնաբերես` հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն` ինչը չի արատավորվել:»

Բարի…. Դժվար է տալ պատասխան` ինչն է բարի, ինչը`չար:

Կարծում եմ` բարին տեսնելու համար ուղղակի պետք է մի քիչ լավատեսություն և մի փոքր էլ բարություն: Բարի մարդիկ ավելի շատ են «բարի» տեսնում: Չեմ կարող տալ նաև բարի և չար մարդու սահմանումը, բայց ըստ իս բարի մարդու մեջ գերակշռում են բարություն արտահայտող հատկանիշներըը, իսկ չար մարդու մոտ` հակառակը:

Բարին երբեք չպետք է ամաչի ինքն իրենից, որովհետև մարդու լավագույն գծերից է և կյանքի լավագույն պարգևներից: Այժմյան աշխարհում բարին ասոցացնում եմ անկեղծության հետ, իսկ անկեղծությունն անգնահատելի է:

 

«Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է:»

Այդքան էլ համաձայն չեմ այս մտքի հետ: «Մարդկայնության նշույլներն» անցավոր չեմ համարում… Դրանք եղել են, կան, կլինեն: Դրանք ունի յուրաքանչյուր մարդկային, բանական էակ:

Ընդդիմանալ մահվա՞նը: Եթե մարդկայնության նշույլներից դիտարկեմ վերը նշված անկեղծությունն ու բարությունը, ինչպես նաև` հոգատարությունը, անձնազոհությունը, գթասրտությունը, ապա ինչպե՞ս պետք է դրանք պայքարեն մահվան դեմ: Միգուցե ես չեմ հասկանում «մահ» ասվածի իմաստը կամ գուցե խոսքը ոչ թե ֆիզիկական, այլ «հոգեկան» մահվան մասին է: Հոգեկան մահ կարող է լինել այն դեպքում, երբ բացակայեն իմ նշած հատկանիշները, երբ մարդու հոգում լինի բացարձակ չարություն ու խառնաշփոթ, բայց դա էլ հնարավոր չէ:

 

«Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք և բարի սիրտ ունեցողին»:

Մարդուն գնահատել ըստ իր արտաքինի, զազրելի երևույթ է (իհարկե` կան դեպքեր, երբ արտաքինից ստացված տպավորությունը ներքինին ուղիղ համեմատական է, բայց դա հիմա թողնենք մի կողմ):

Միշել Մոնտենը իր` հայտնի «Փորձեր» աշխատության մեջ ասում է.

«Մեզանից (մարդկանցից) բացի, ամեն ինչ գնահատվում է ըստ իր հատկանիշների: Մենք ձիուն գովում ենք ուժի և վարգունության համար, ոչ թե լծասարքի, քերծեին` արագ վազքի, ոչ թե վզնոցի, որսկան թռչնին` թևերի, ոչ թե զանգուլակների:»

Երբ դուք գնում եք սուր գնելու, դուք զզնում եք հենց սուրը, ոչ թե նրա պատյանը, որովհետև պատյանի գեղեցկությունը ձեզ ոչինչ չի տա:

Այսպիսով` ինչու մարդուն էլ չդատենք ըստ նրա արժանիքների ու հատկանիշների, այլ ոչ թե ըստ զգեստների ու պաճուճանքների:

Երբ մենք նայում ենք վարագույրին (գեղեցիկ, աչք շոյող` ինչպես մարդկային մարմինը), մենք չենք  նկատում, թե դրսում ինչ անդորր, պայծառություն, գեղեցկություն կամ գուցե մռայլություն է տիրում, սակայն, երբ ետ ենք քաշում այն, ամեն ինչ պարզ է դառնում: Նույնը նաև մարդկային էության դեպքում է: 

 

«Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր»:
«Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց:»

Առանց մեկնաբանության:

 

 «Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է»:

Համաձայն չեմ: Ես դիմացինիս մեղքը կհամարեմ իմը միայն այն ժամանակ, երբ ես նրա գործած մեղքի մեջ ինչ-որ դերակատարում ունենամ:

Կարծում եմ, բոլորն էլ ինչ-որ մեկի մեղքը կիսում են, բայց դա չի նշանակում, որ բոլորի մեղքը իմն է, կամ մեկ ուրիշինը:

 

«Բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ»:

Իսկ ո՞վ է ասել, որ աշխարհում անմեղություն կա:

 

«Մի ամաչիր լինել բարի ու քնքուշ, բայց հենց կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանություն գործելու պահը`գործիր այդ սպանությունն ու մի զղջա»:

Դիտարկենք` 2 դեպք ու ելք.

1. կա’մ սպանում են քեզ, կա’մ սպանում ես դու:

2. Կամ սպանում են քեզ համար ամենաթանկ մարդկանցից մեկին, կամ սպանում ես դու` փրկելով նրա կյանքը:

 

Ինչու՞  Երկու դեպքում էլ չընտրել երկրորդ տարբերակը:

Խորը մտածելով հասկանում եմ, որ երբ այսպիսի դեպքերի հանդիպեմ, պատկերացնում անգամ չունեմ , թե ինչպես կվարվեմ: Այնուամենայնիվ, հիմա` երբ նման իրավիճակի մեջ չեմ, ընտրում եմ 2-րդ տարբերակը:

 

«Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը»:

Ես ժպտում եմ, դու էլ ժպտա : )))))

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий